Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայաստանի թենիսիստուհիները ջախջախել են Մակեդոնիայի թիմին

Սպորտ
sport-tenis-18.04.

Թենիսի կանանց Հայաստանի հավաքականը հաղթանակով մեկնարկեց 2018 թվականի ֆեդերացիայի գավաթի խաղարկությունը: Մեր ընտրանին ընդգրկվել է 3-րդ դիվիզիոնի եվրո-աֆրիկյան գոտում, որի հանդիպումներն անցկացվում են Թունիսում: Առաջին տուրում Հայաստանի հավաքականը, որը հանդես է գալիս Անի Ամիրաղյան, Աննա Մովսիսյան, Մարինա Դավթյան կազմով, մրցեց Մակեդոնիայի ընտանու հետ եւ հաղթեց 3:0 հաշվով: Վաղը մեր թենիսիստուհիները կհանդիպեն Լիտվայի ազգային թիմի հետ, որը մեկնարկային խաղում 3:0 հաշվով հաղթել է Իսլանդիայի հավաքականին: Հավելենք, որ 3-րդ դիվիզիոնի եվրո-աֆրիկյան գոտում ընդգրկված են 17 երկրներ, որոնք բաժանված են երկու ենթագոտիների: Վերջիններիս հաղթողները կտեղափոխվեն 2-րդ դիվիզիոն: