Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայտնի է բասկետբոլի Ա լիգայի եզրափակչի անցկացման օրը

Սպորտ
sport-basketbol

Բասկետբոլի Հայաստանի Ա լիգայի եզրափակիչ «Արցախ» - «Արթիկ» եզրափակիչ հանդիպումը կկայանա այսօր, ապրիլի 18-ին: Այդ մասին հայտնում է Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը: Հիշեցնենք, որ խաղը երեկ հետաձգվել էր անվտանգության նկատառումներով: Թիմերի միջեւ կայացած առաջին խաղն ավարտվել էր 100:74 հաշվով, հօգուտ «Արցախի»: Եզրափակիչ երկրորդ  հանդիպումը կկայանա «Միկա» մարզադահլիճում, ժամը 19:30-ին: