Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Սերժ Սարգսյան, դու Հայաստանը տեսնելու ես ոստիկանական պատնեշի հետեւից» (տեսանյութ)

Քաղաքականություն
2-8

Քաղաքացիական անհնազանդության 6-րդ օրը սկսվեց Ֆրանսիայի հրապարակից: Նիկոլ Փաշինյանն ակցիայի մասնակիցների հետ նստեց ճանապարհի հետիոտնային մասում՝ փակելով այն: Նա  անդրադարձավ երեկ գիշեր տեղի ունեցած միջադեպին: «Սա բեմադրված հնդկական կինո էր, երբ ոստիկանությունը եւ Շմայսի բրիգադի ներկայացուցիչները իրար հետ կազմակերպված գործողություններ էին իրականացնում: Սցենարի հեղինակը Սերժ Սարգսյանն է, ռեժիսորը՝ Ոստիկանությունը, իսկ ռեժիսորի ասիստենտը՝Շմայսը եւ նրա նմանները»: Հեղափոխությունը սկսված է, այն ունի համազգային աջակցություն,-ասաց Նիկոլ Փաշինյանը: «Անկախությունից ի վեր, այսպիսի մասշտաբային հանրահավաք չի եղել, ողջ հայությունը ներգրավված է պրոցեսի մեջ, իսկ ֆինանսական աջակցություն տրամադրել են ՀՀ եւ սփյուռքի քաղաքացիները»: Այնուհետեւ ակցիայի մասնակիցները շարժվեցին  դեպի Բաղրամյան պողոտա։ Ամերիկյան համալսարանի մոտ ՃՈ-ն ճանապարհը փակել էր։ Ցուցարարները թեքվեցին դեպի Պռոշյան փողոց։ Պռոշյան փողոցը  նույնպես փակվեց: Ցուցարարները  շարժվեցին դեպի Սերժ Սարգսյանի նստավայր։ Նստավայրի մոտ ոստիկանական ուժեղացված հսկողություն է։ «Սերժ Սարգսյան, դու Հայաստանը տեսնելու ես ոստիականական պատնեշի հետեւից: Մենք կվերադարձնենք ձեզ արժանի պատկերը: Սերժ Սարգսյանը  պետք է գիշերները չքնի, նա պետք է միայն մտածի այս երիտասարդների վառվռուն աչքերի մասին», ասաց Նիկոլ Փաշինյանը: Հիմա երթով շարժվում ենք՝ բոլոր փողոցներից հավաքելով մեր կողմնակիցներին, հայտարարեց Փաշինյանը: