Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Անկարգություն Երեւանի կենտրոնում. Նիկոլ Փաշինյանը համարում է սադրանք (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
DSC_0vbcbb925

Չնայած Նիկոլ Փաշինյանը ցուցարարներին առաջարկել էր այս գիշեր հանգստանալ, մի քանի տասնյակ քաղաքացի կեսգիշերին մոտ օպերայի շրջակայքում էին։ Ըստ ականատեսների՝ նրանք ագրեսիվ էին, կոտրում էին ճանապարհային նշանները, վահանակները։ Ապա տեղի է ունեցել միջադեպ ոստիկանների  եւ քաղաքացիների միջեւ։ «Ոստիկանները հայհոյում էին, քաղաքացիները քարեր նետում, կոտրում ճանապարհային նշանները» ,— պատմեց ականատեսը։  Նրան զարմացրել է  երիտասարդների ագրեսիվ եւ ոստիկանների ոչ համարժեք պահվածքը։ ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը միջադեպից հետո Ֆեյսբուքով ուղերձ է հղել։ «Շուրջ մեկ ժամ առաջ Երեւանի Հանրապետության հրապարակում ավարտվեց մեր հանրահավաքը, եւ հիմա Մաշտոցի պողոտայում տեղի են ունենում ինչ-որ իրադարձություններ: Ես հանրահավաքի իմ ելույթում ասել էի, որ հանրապետական մի շարք խմբավորումներ կրիմինալ խմբեր են ձեւավորել, որոնց նպատակն է ժողովրդի նկատմամբ ուժ կիրառելու հիմքեր տալը եւ հիմա, իմ համոզմամբ, հենց այդ հանրապետականի կողմից ձեւավորված խմբերն են սադրանքներ հրահրում Երեւան քաղաքի կենտրոնում: Ես հանրահավաքում խոսել եմ, բոլոր նրանք, ովքեր բռնի պայքարի կողմնակից են, չեն կարող կապ ունենալ մեր շարժման հետ: Եթե կան քաղաքացիներ, ովքեր թյուրիմացաբար, իրավիճակի թյուրըմբռնման հետեւանքով հայտնվել են այդ դեպքի վայրում, ես նրանց խնդում եմ, կոչ եմ անում անմիջապես հեռանալ այդտեղից, որովհետեւ այն ինչ-որ տեղի է ունենում, Սերժ Սարգսյանի եւ նրա խմբի կազմակերպած սանդրանքն է եւ որեւէ կապ չի կարող ունենալ մեր հռչակած ոչ բռնի թավշյա հեղափոխության հետ»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:   Դավիթ Սանասարյանը եւս արձագանքել է տեղի ունեցածին. «Օպերայում էս պահին տեղի ունեցողը սադրանք է, որի մասին նախապես ինֆորմացիա կար։ Կոչ ենք անում, որ եթե մեր կողմնակիցներից մարդ կա, լքի տարածքը։ Մենք խաղաղ ենք մեր լեռների պես»:Նա սա համարել էր «ՀՀԿ  կռիվ կինո»։ Հիշեցնենք, որ Երեւանի Հանրապետության հրապարակում  երթի ավարտին  ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը  նշել էր, թե իր տեղեկությունների համաձայն, Բաղրամյան պողոտա սադրիչներ են գնացել՝ «Շմայսի բրիգադները»։ «Նրանք որեւէ կապ չեն կարող ունենալ մեր շարժման հետ։ Թե Սերժ Սարգսյանն ինչ հնդկական կինոներ ա նկարում, իր պրոբլեմն է»։   https://youtu.be/-E2ZjnBwofU https://youtu.be/KYje9ldv7sE