Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վանաձորում ոստիկանները ցրում են երթը (տեսանյութ)

Մարզեր
Region-BBCapture

Վանաձորցի ցուցարարները փորձել են փողոցներ փակել եւ հանդիպել են ոստիկանության դիմադրությանը: Վանաձորցի ցուցարարները 2-րդ օրն է շարունակում են բողոքի խաղաղ ցույցերը՝ փորձելով փողոցներ փակել Վանաձորի տարբեր հատվածներում: Առավոտյան Հայքի հրապարակից նրանք երթով շարժվեցին դեպի Արցախ պուրակ: Ողջ ընթացքում ցուցարարներին ուղեկցում էին ոստիկանները՝ ոստիկանության մարզային վարչության պետ Արամ Ղազարյանի գլխավորությամբ : Ոստիկանների մեջ շատ էին քաղաքացիական հագուստով ոստիկանները, ովքեր հրահրում էին ցուցարարներին: Տիգրան Մեծի և Մյասնիկյան փողոցների խաչմերուկում քաշքշուկ սկսվեց ոստիկանների և երթի մասնակիցների միջև: Ոստիկանները սահմանափակեցին քաղաքացիների ազատ տեղաշարժը, ովքեր փորձում էին փողոցը փակել: Փողոցը փակելու՝ երթի մասնակիցների փորձերը չստացվեցին: Երթի մասնակիցները “Մերժիր Սերժին” վանկարկումներով ու պաստառներով շարժվեցին դեպի Արցախ պուրակ՝ որտեղ դարձյալ հանդիպեցին ոստիկանական պատի, շարժվեցին դեպի հրապարակ: Ոստիկանները պատ կազմած թույլ չէին տալիս փողոցով անցնելու: Ցուցարարները, օգտվելով ազատ տեղաշարժի իրենց իրավունքից, սկսեցին անցումով անցնել: Շուրջ 200-ի հասնող ցուցարարներին էին միանում նաև անցորդները: Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը մոտեցավ խաղաղ ցուցարարներին, ովքեր սկսեցին քննադատել իշխող ռեժիմին՝ արտագաղթի ու գործազրկության մեջ՝ դեմ արտահայտվելով Սերժ Սարգսյանի վարչապետությանը: https://youtu.be/uP76hJmln9o https://youtu.be/oIag2Jc--uw Վանաձորում «Երկիր Ծիրանի» կուսակցության նախաձեռնությամբ քայլերթ է մեկնարկել Վանաձորում՝ ընդդեմ ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանի վարչապետության: