Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Արցախի ՊՆ-ն ընդունել է Անջեյ Կասպշիկին

Պաշտոնական
@ndunelutyun_PN_um-17.04.18.5ad5f54429a28

Ապրիլի 17-ին Արցախի հանրապետության պաշտպանության նախարար, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպշիկին: Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել հակամարտության գոտում առկա օպերատիվ-մարտավարական իրադրության և հավանական զարգացումների վերաբերյալ, երկուստեք ընդգծվել է հիմնախնդիրը խաղաղ բանակցությունների ճանապարհով լուծելու անհրաժեշտությունը: ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն