Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Այս անգամ էլ կաթողիկոսը գնաց նախագահի մոտ

Պաշտոնական
DH1_0186-002

Նախագահ Արմեն Սարգսյանն այսօր Նախագահական նստավայրում հյուրընկալել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսին: Հանրապետության Նախագահը ողջունել է Վեհափառ Հայրապետին և ընդգծել Հայ Առաքելական Եկեղեցու անփոխարինելի վաստակը մեր ժողովրդի կյանքի բոլոր բնագավառներում, ազգային և հոգևոր արժեքների պահպանման գործում: Հանրապետության Նախագահը եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը խոսել են  պետության և եկեղեցու միջև ձևավորված սերտ համագործակցության, հայրենիք-սփյուռք կապերի առավել ամրապնդման, ազգային-եկեղեցական կյանքի կարևորագույն խնդիրների և առկա մարտահրավերների մասին: Վեհափառ Հայրապետը վստահություն է հայտնել, որ Նախագահ Սարգսյանի նկատմամբ հարգանքը,նրա միջազգային մեծ կապերը,  կառավարման ոլորտում  հարուստ փորձառությունն ու գիտելիքները  լավագույնս պիտի ծառայեն երկրի առաջընթացին: