Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Live. Լարված իրավիճակ՝ քաղաքի տարբեր հատվածներում (տեսանյութ)

Քաղաքականություն
vostikan-1

Նիկոլ Փաշինյանը մասնակիցների հորդորեց ուղղություն վերցնել դեպի Հանրապետության հրապարակ, որտեղ քիչ անց կսկսի հանրահավաքը  17.00 Նիկոլ Փաշինյանը  տեղեկություն ունի այն մասին, որ ոստիկանությունը սադրիչներ է ներդնելու իրենց շարքերում, որոնք պետք է խաղաղ հավաքը դարձնեն ըմբոստ, կոտրեն, փշրեն, ծեծեն։ Իսկ ինչ վերաբերում է Սերժ Սարգսյանի ընտրվելուն, ապա ըստ Փաշինյանի պրն Սարգսյանը ժողովրդի շրջանում չունի որևէ աջակցություն և նա Հայաստանում չպետք է կառավարի, իսկ ժողովուրդը պետք է անհնազանդության գործողություններ անի։  Իմ տղան ոստիկանության բաժնում խեղճացողը չէ   16.05 Մեկ ժամ հանգստանալուց հետո Նիկոլ Փաշինյանը միացավ ցուցարարներին։ Մինչ այդ նրա ձեռքի վիրակապը փոխեցին։ Նա տեղյակ է, որ որդուն, որին ոստիկանները բերման էին ենթարկել՝ ազատ են արձակել։ Ցուցարարների կարծիքով դա Նիկոլ Փաշինյանին խեղճացնելու մեթոդ էր։ Ինքը՝ Նիկոլ Փաշինյանը ծիծաղելի է համարում նման ձևով իր վրա ազդելը։ Իսկ ինչ վերաբերում է տղային, ասաց, որ նա ոստիկանության բաժնում խեղճացողներից չէ։ Գրիգոր Լուսավորիչ փողոցը շարունակում է փակ մնալ 15.36 Երևանի Գրիգոր Լուսավորիչ փողոցում այս պահին երթևեկությունը դադարեցված է: Իտալիայի փողոցից ցուցարարների մի խումբ միացավ Լուսավորչի փողոցում հավաքվածներին: Վերջիններս աղբամաններով փակեցին Լուսավորիչ-Իտալիայի փողոց խաչմերուկը: Կարմիր բերետավորները քաղաքապետարանի դիմացի այգում փորձեցին բերման ենթարկել երիտասարդ մի ցուցարարի, սակայն քաղաքացիների ճնշման ներքո կրկին բաց թողեցին նրան:  Լարված իրավիճակ «Հաղթանակ» կամրջի վրա  15.22  Ցուցարարները քիչ առաջ փակել էին «Հաղթանակ» կամուրջը. երթևեկությունը դադարեցված էր: Ոստիկանությունը պահանջեց բացել ճանապարհի երթևեկելի մասը: Ճանապարհը բացվեց, ոստիկանները կանգնած են ցուցարարներին դեմ-դիմաց՝ մայթին զուգահեռ: Ժամանեցին կարմիր բերետավորներ: Ցուցարարները վանկարկում են՝ «Ոստիկան, միացիր», «Ոստիկան, մի եղիր ստրուկ»: Ցուցարարները վստահ կանգնած են իրենց դիրքերում։ Նրանց շարքերում կան կանայք, որոնք մոր պահվածքով պաշտպանում են երիտասարդներին ոստիկաններից։ Հատկապես, երբ նրանց թիրախում հայտնվում էին երիտասարդ աղջիկները։ «Ամոթ, ամոթ» վանկարկումների ներքո ոստիկանության հատուկ ջոկատայինները վազելով հեռացան դեպքի վայրից։ 15.13 Ցուցարարները փակել են Հաղթանակի կամուրջը։ Ոստիկանները փորձում են ուժով հեռացնել նրանց։ Նիկոլ Փաշինյանը քիչ առաջ ևս մեկ անգամ շեշտեց, որ Հայաստանում հաստատվել է հեղափոխական իրավիճակ: նրա խոսքով՝ մարդիկ երթերով գալիս են Երևան: Գյումրիում հազարավոր մարդիկ դուրս են եկել ցույցի, Մոսկվայում մի քանի տասնյակ հայեր ներս են մտել Մոսկվայում Հայաստանի դեսպանատուն և նստացույց են սկսել: Իջևանում, Մեծամորում դասադուլ է: Նիկոլ Փաշինյանը մտադիր է հեղափոխական իրավիճակը հասցնել հաղթական ավարտի, նա նաև հույս ունի, որ այսօր 18:30 Հանրապետության հրապարակում սպասվելիք հանրահավաքը Հայաստանի 3-րդ հանրապետության պատմության մեջ կլինի ամենամեծը: