Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Բերման ենթարկվածների թիվը հասել է 80-ի. ոստիկանություն (տեսանյութ)

Քաղաքականություն
Edgar-Janoyan

Ժամը 14.00-ի դրությամբ բերման ենթարկվածների թիվը հասել է 80-ի։ Այս մասին տեղեկանում ենք Ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի, վերլուծության և լրատվության բաժնի պետ Էդգար Ջանոյանից։ ................... Ավելի վաղ հայտնել էինք, որ Ոստիկանություն բերման ենթարկվածների թիվն այս պահին 59 է: Այս մասին «Ա1+»-ին հայտնեց Ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի, վերլուծության և լրատվության բաժնի պետ Էդգար Ջանոյանը: Նրանցից քանիսն են երիտասարդ, քանիսը մեծահասակ՝ դժվարացավ պատասխանել: Ըստ պարոն Ջանոյանի՝ քաղաքացիները բերման են ենթարկվել վարչական իրավախախտումների հատկանիշներով: