Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

29 երիտասարդ բերման է ենթարկվել (տեսանյութ)

Քաղաքականություն
berman-entarkvac

Այսօր առավոտյան 29 երիտասարդ է բերման ենթարկվել, մի մասը ուսանողական ակցիայի մասնակիցներն են:  Ինչպես «Ա1+»-ին հայտնեցին  ոստիկանության լրատվական բաժնից, բերման ենթարկվածները մեղադրվում են վարչական իրավախախտումների մեջ: Իրավապաշտպանների միասնական թեժ գծից «Ա1+»-ին հայտնեցին, որ այս պահին փաստաբանները գնում են բաժիններ՝ պարզելու հանգամանքները:    Թեժ գծից փոխանցեցին, որ երիտասարդներին  տեղափոխել են ոստիկանության Կենտրոնի,  Մաշտոցի, Էրեբունի, Նոր Նորքի եւ նույնիսկ Էջմիածնի բաժիններ:       Փաստաբան Ռոբերտ Ռեւազյանն էլ փոխանցեց, որ նա երկար ժամանակ ցանկացել է մտնել ոստիկանության Կենտրոնի բաժին, թույլ չեն տվել, իսկ հետո հայտարարել են, որ բերման ենթարկվածներ իրենց մոտ չկան: Փաստաբանը դրանից հետո ուղեւորվել է ոստիկանության Էրեբունի բաժին:  Ենթադրվում է՝ նրանք բերման են ենթարկվել ճանապարհը փակելու համար: Փաստաբան Երվանդ Վարոսյանն էլ  մեջբերել է ՄԻԵԴ Աշուղյանն ընդդեմ Հայաստանի գործով որոշումը: Ըստ որի՝   երբ տեղի է ունենում առօրյա կյանքի խաթարում, այնուամենայնիվ դա չի կարող հիմնավոր պատճառ հանդիսանալ հավաքն արգելելու եւ հավաքների ու խոսքի ազատության իրավունքները խախտելու համար, քանի որ յուրաքանչյուր հավաք էլ որոշակիորեն խաթարում է առօրյա կյանքը, հետևաբար պետությունները պետք է դրսևորեն հանդուրժողականություն խաղաղ հավաքների նկատմամբ: