Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Live. Ոստիկանական պատ՝ ընդեմ ցուցարարների (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
Untdditlded

9:25Հալաբյանից Հրազդանի կիրճ հատվածը փակված է: Նիկոլ Փաշինյանը կոչ է անում քաղաքացիներին գնալ օգնության և միանալ նրանց, որպես օգնություն՝ պահելու փողոցը փակված: Նիկոլ Փաշինյանը Սայաթ Նովա փողոցով շարժվում է դեպի Ֆրանսիայի հրապարակ: Նիկոլ Փաշինյանը Ֆրանսիայի հրապարակում հայտարարեց, որ մոտավոր մի 30 հոգու բերման են ենթարկել: «Ոչինչ էդ ժողովուրդը թող մի քանի ժամ սպասեն: Մեր զորակցությունն ենք հայտնում բերման ենթարկվածներին»,- նշեց Նիկոլ Փաշինյանը: Նա չնշեց, թե որ փողոցներով են քայլելու, որպեսզի անակնկալ լինի ոստիկանների համար: Պռոշյան-Դեմիրճյան խաչմերուկը ոստիկանական պատը փակել է: Այնտեղ տեղակայված են մեծ թվով ոստիկանական ուժեր, կան առնվազն 4 զրահապատ մեքենաներ, փշալարեր: Նշենք, որ Դեմիրճյան-Պռոշյան խաչմերուկը տանում է  դեպի Սերժ Սարգսյանի տուն:  8:25 Նիկոլ Փաշինյանը ակցիայի մասնակիցների հետ միասին երթով շարժվեցին դեպի «ՍԱՍ» սուպերմարկետի մոտ, որտեղ ուսանողներն անցկացնում են բողոքի ակցիա:  Նիկոլ Փաշինյանը նստացույց սկսեց Աբովյան փողոցի բանուկ հատվածում:   8.20  Ֆրանսիայի հրապարակում Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը մոտեցավ ընդդեմ Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի վարչապետության բողոքի ակցիաները գլխավորող Ազգային ժողովի «Ելք» խմբակցության ղեկավար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության առաջնորդ Նիկոլ Փաշինյանին և նրան փոխանցեց հավաքը դադարեցնելու՝ ծանուցումը: Փաշինյանը պատռեց Ոստիկանության ծանուցումը և դեն նետեց դրա կտորները: 8:15 Մաշտոց-Թումանյան խաչմերուկի մոտ ցուցարարները փորձեցին վերականգնել արգելապատնեշները:  Ոստիկանության աշխատակիցներն անմիջապես մոտեցան ու թույլ չտվեցին:  Ոստիկանության շարքերում կան նաեւ կարմիր բերետավորներ:  Ցուցարարներին մոտեցավ Նիկոլ Փաշինյանը:  Պարոն Փաշինյանը, դիմելով ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյային, նշեց. «Չենք թողնելու Սերժ Սարգսյանին, որ ՀՀ-ն Ադրբեջան սարքի... Ուզում եք՝ հանեք, խփեք, կտրտեք, պայթեցրեք, չենք թողնելու: Հարգելի ոստիկաններ, ձեր նկատմամբ ոչ մի ագրեսիա ու բռնություն չենք ուզում կիրառել: Սա խաղաղ, քաղաքացիական տոտալ անհնազանդություն է: Մտեք նախարարությունների, քաղաքապետարանների, մարզպետարանների, ԴԱՀԿ-ի շենքները, սակայն ոչ մի բան չկոտրեք, թույլ մի տվեք, որ որեւէ մեկը մտնի աշխատանքի: Կոչ եմ անում մեր Սփյուռքի հայրենակիցներին, շրջափակել ՀՀ դեսպանությունների շենքերը»: «Թող հանգիստ պահեն իրենց երիտասարդները»,- հայտարարեց ոստիկանությունը: «Երիտասարդները հանգիստ չեն, քանի որ երիտասարդ են»,- ի պատասխան ասաց Նիկոլ Փաշինյանը:  Նիկոլ Փաշինյանը չբացառեց, որ իրավիճակից ելնելով կմտնի ԱԺ շենք, որտեղ կեսօրին հատուկ նիստի շրջանակներում տեղի է ունենալու ՀՀ վարչապետի պաշտոնում Սերժ Սարգսյանի ընտրության հարցի քննարկումը: ՀՀ փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը մոտեցավ Նիկոլ Փաշինյանին՝ նրան փոխանցելով իրենց որոշումը, այն է՝ դադարեցնելու են սկսված բողոքի ակցիաները: Նիկոլ Փաշինյանն ի պատասխան ասաց, որ այդ որոշումն իրենց հետաքրքիր չէ.   07.52 Ցուցարարներին մոտեցավ Նիկոլ Փաշինյանը: -------------------------- Ոստիկանության աշխատակիցները վաղ առավոտից արգելում են Նիկոլ Փաշինյանի կազմակերպած բողոքի ակցիայի մասնակիցներին փակել մայրաքաղաքի փողոցները: Ոստիկանական ուժեր են կուտակվում փողոցների տարբեր հատվածներում: Նրանք հանում են ցուցարարների տեղզադրած արգելապատնեշները: Ի պատասխան ակցիայի մասնակիցները երգում են հայրենասիրական երգեր: Նիկոլ Փաշինյանը ակցիայի մասնակիցների մեջ չի երեւում: Մաշտոց-Թումանյան խաչմերուկի մոտ ցուցարարները փորձեցին վերականգնել արգելապատնեշները: Ոստիկանության աշխատակիցներն անմիջապես մոտեցան ու թույլ չտվեցին: Ոստիկանության շարքերում կան նաեւ կարմիր բերետավորներ:    Գիշերը Ֆրանսիայի հրապարակում խաղաղ էր և հանգիստ։ Այստեղ գիշերել է մոտ 100 ցուցարար, փոխարենը հանգիստ չէր կենտրոնի փողոցներում, ցուցարարները գրեթե ողջ գիշեր փորձել փակել մայրաքաղաքի փողոցները։ Այս պահին արդեն մեկնարկել են այսօր նախատեսված գործողությունները։