Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Live.Ակտիվիստները Երեւանում կրկին փողոցներ են փակում (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
Untitlbbcbd

Մի խումբ ակտիվիստներ ինքնաբուխ փակում են Երեւանի կենտրոնի փողոցները։ NEWS.am-ի թղթակիցը հայտնում է, որ ակտիվիստները փակել են Թումանյան-Աբովյան խաչմերուկը, ապա երթով շարժվել Հյուսիսային պոտղոյաով, որտեղ փորձել են փակել Հանրապետության հրապարակը։ Այս պահին նրանք փակել են նաեւ Մաշտոց-Ամիրյան խաչմերուկը։ Որոշ դեպքերում թեթեւ ընդհարումներ եւ լեզվակռիվներ են լինում վարորդների ու ակտիվիստների միջեւ, սակայն լուրջ բախումներ չեն գրանցվել։ Ինչպես քիչ առաջ նշել է Նիկոլ Փաշինյանը, իրենք այդ գործընթացը չեն վերահսկում, մարդիկ ինքնաբուխ, ցանցային մեթոդով են փակում փողոցները։ Նշենք, որ պատգամավոր Նիկոլ Փաշինյանն ավելի վաղ հրապարակել է վաղվա գործողությունների պլանը՝ բոլոր ուղղություններով շրջափակել ԱԺ շենքը եւ խափանել հատուկ նիստը։