Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ոստիկաններին ցուցում է տրված սպառնալ» (տեսանյութ)

Քաղաքականություն
nyut-16

Բաղրամյան պողոտայում տեղի ունեցածը անհամաչափ ուժի կիրառում էր խաղաղ ցուցարարների նկատմամբ: Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը ոստիկանության գործողություններն անտեղի համարեց: Ըստ նրա, «Իմ Քայլը»  շարժումը սկզբունք  է որդեգրել՝ այն է՝ ուժին ուժով չպատասխանել: «Ամեն ինչ տեղավորվում է  քաղաքացիական անհնազանդության շրջանակում, առանց ուժի կիրառման: Նույնիսկ մուտքը ռադիոյի շենք, բռնությամբ չի եղել: Ոստիկաններին ցուցում է տրված սպառնալ»: Իրավապաշտպանը դասական քաղաքացիական անհնազանդության օրինակներ է բերում, որտեղ սկզբունքը խաղաղ հավաքն է: «Մեկը գանդիական շարժումն էր, մյուսը՝ լեհական համերաշխություն շարժումը, որը կոմունիաստական կոշտ ռեժիմի դեմ ուժ չկիրառեց: Հիմա սա էլ մի նման բան ունի՝ ուժ չկիրառել»: Բայց,  նույնիսկ խաղաղ հավաքի ժամանակ ստիպված ես  սահմանափակել այլոց իրավունքները:  «Բայց  ո՞րն է ավելի գերակա,  սահմանափակե՞լ այլ մարդկանց իրավունքները, թե՞ բողոքի ձայնը բարձրացնել:  Իհարկե բողոքի ձայնը բարձրացնելը, սա միջազգային նորմ է»:  Այս օրերին  փաստաբանների   հատուկ խումբ է ստեղծվել, աշխատում են նաեւ թեժ գծի հեռախոսահամարները:  «Այս պահին բերման ենթարկվածներ չկան, հաշվի առնելով նախորդ փորձը նման խումբ է ստեղծվել»: Իրավապաշտպանը նաեւ գործնական խորհուրդ է տալիս այն քաղաքացիներին, ովքեր բերման կենթարկվեն:  «Որեւէ ցուցմունք չտալ, պահանջել փաստաբան: Ամենակարեւոր սկզբունքը սա է՝ լռել»: