Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Live. «Ակնհայտ է, որ այստեղ կան սադրիչներ» Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)

Քաղաքականություն
Untitled10

23: 00Նիկոլ Փաշինյանը ցուցարարներին հորդորում է պրովոկացիոն գործողությունների չդիմել. «Ակնհայտ է, որ այստեղ կան սադրիչներ »:

Ընդդիմադիր պատգամավորը կոչ է անում՝ այդպիսի անձանց տեսնելու դեպքում ձեռքերն ոլորեն ու սպասեն իրեն.

«Ես գամ ու դուրս հանեմ այստեղից»:Այս պահին Ֆրանսիայի հրապարակում և Բաղրամյան պողոտայում իրավիճակը համեմատաբար հանդարտ է:

  20 20 «Էսօր հաջողված օր էր, որովհետև մենք ներքաղաքական իրավիճակում բեկում մտցրեցինք և փակեցինք նրանց բերանները, ովքեր ասում էին, որ հայ ժողովուրդը տանը նստած է և համակերպված է ամեն ինչի հետ ու չի ուզում արդարություն»,- ասաց Փաշինյանը, հավելելով,-մենք թույլ չենք տա Հայաստանի ադրբեջանացումը, սա Հայաստանն է ու վերջ։ Փաշինյանը հիշեցրեց, որ վաղը ժամը 12.00-ին ԱԺ նիստ է լինելու, որտեղ ՀՀԿ-ն վարչապետ է դարձնելու Սերժ Սարգսյանին։ Դա թույլ չտալու համար վաղը պետք է իրականացնել «փակիր փողոցը» ակցիան՝ ավելի լայն մասշտաբներով և պիտի բլոկադայի ենթարկել ԱԺ-ին մոտեցող բոլոր մուտքերը։ «Բաղրամյան պողոտան փակված է մեր և ոստիկանների կողմից և ես ուզում եմ մենք վերլուծենք, թե ինչ ճանապարհ կա ԱԺ հասնելու։ Մեկը Բաղրամյան պողոտան է՝ երկու կողմերից, մյուսը Դեմիրճյան-Պռոշյանն է, հաջորդը Սարյան-Պռոշյա, Հալաբյան փողոցից մուտքը դեպի ձոր, Հրազդան ստադիոնից մուտքը դեպի ձոր, Կորեայի ձորից էլ մուտք կա»։ Այսօրվանից է պետք փողոցները փակելու գործընթացը սկսել, ասաց Նիկոլը, մտահոգություն հայտնելով որ գիշերը մարդիկ չեն մնա ու թոյլ կլինի ակցիան։  Սակայն այսօր կարող են երկու փողոց՝ Սարյանի՝ գլխավոր փոստի հատվածը, Պռոշյան փողոցը, Հրազդան ստադիոնից մտնող փողոցը, որ մտնում է ձոր, Հալաբյանից մտնող փողոցը և Կորեայի ձորից մտնող փողոցը։ Մեզ անհրաժեշտ է այդ բոլոր փողոցները շրջափակել։ Շրջափակել մեքենաներով, վրաններով, հետիոտն...բոլոր ձևերով։ Փաշինյանը կոչ արեց նաև մարզերի մեծ ու փոքր քաղաքների ու գյուղերի բնակիչներին դուրս գալ փողոց, փակել ճանապարհները, իսկ դպրոցներին կոչ արեց հայտարարել համահայաստանյան դասադուլ և գործադուլ։ 19.00 «Ոստիկան միացիր», վանկարկում են այս պահին ցուցարարները՝ վահաններով ու մահակներով զինված ոստիկանական ջոկատներին, որոնք կուռ շարքով կանգնած են Բաղրամյան պղոտայում, Ազգային ժողովի դիմաց։ Ակցիայի ակտիվիստները հորդորում են ցուցարարներին հեռու կանգնել փշալարերից։ «Մերժիր Սերժին» նախաձեռնության անդամ Արմեն Գրիգորյանը հայտարարեց, որ բոլորն իջնեն Ֆրանսիայի հրապարակ, որտեղ կհասկանան հետագա անելիքներն, ինչպես նաև տեղի կունենա հանրահավաք։ Նիկոլ Փաշինյանն ի դեպ զանգահարել է Վալերի Օսիպյանին հավաստիանալու համար, որ փշալարը տեղից չի շարժվի, եթե իրենք իջնեն Ֆրանսիայի հրապարակ՝ հանրաքվեն անցկացնելու համար։ Օսիպյանը խոստացել է, ասելով, որ փշալարը կմնա նույն տեղում։ Բաղրամյան պողոտայում պատ կազմած ոստիկանները հայրենասիրական երգեր են երգում 18.38 Բաղրամյան փողոցում պատ կազմած ոստիկանները  մահակներով վահաններին հարվածելով հայրենասիրական երգեր են երգում, մասնավորապես «Միացեք հայեր»  հայտնի երգը։ Ցուցարարներին այս հանգամանքը այնքան էլ չի ոգևորում։ Նրանցից ոմանք կարծում են,  որ  ոստիկանները դա ոգևորվելու, կամ այսպես ասած՝ «տաքանալու» համար են անում, որպեսզի երբ հրաման իջնի «դուխով» աշխատեն։ Էդմոն Մարուքյանն ու Արամ Սարգսյանը եկան Բաղրամյան պողոտա 17.30 Քիչ առաջ Բաղրամյան եկան «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը և «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը, որոնց Նիկոլ Փաշինյանը ապրիլի 13-ին Ազատության հրապարակից կոչ էր արել միանալ իրեն։ Նիկոլ Փաշինյանը միացավ ցուցարարներին։ Ներկաները ծափահարություններով դիմավորեցին նրան։ Ջրցան մեքենա՝ Բաղրամյան պողոտայում Ոստիկանությունը շարունակում է ուժեր կենտրոնացնել Բաղրամյան պողոտայում: Քիչ առաջ պողոտա է բերվել նաեւ ջրցան մեքենա: Այստեղ է ՀՀ փոխոստիկանապետ Հունան Պողոսյանը: https://youtu.be/aYN1eDp9q0M