Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

live. Ֆրանսիայի հրապարակում մեկնարկել է հանրահավաքը (տեսանյութ)

Քաղաքականություն
nikol-4

15.11 Քիչ առաջ ելույթով հանդես եկավ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը: Նա շնորհակալություն հայտնեց այն քաղաքացիներին, ովքեր դուրս եկան փողոց և տեր կանգնեցին իրենց իրավունքին, հաղթանակին, հայրենիքին: «Եվ ուրեմն՝ «Քայլ արա, մերժիր Սերժին»»,- վանկարկեց նա: Նա իր զարմանքն արտահայտեց առ այն, որ իր ամենօրյա աշխատանքի ճանապարհն իր առջև փակ է գտել. «Իմ աշխատանքի վայրի ճանապարհը իմ առաջ փակված էր, սիրելի ժողովուրդ: Դուք եք գործատուն իմ: Մենք՝ ԱԺ 4 պատգամավորներս, ձեր ուղեկցությամբ գնալու ենք մեր աշխատանքի վայրը: Հիշեցնում ենք, այն ոստիկանները, որ կանգնած են էնտեղ, մեր եղբայրներն են: Բուռն ծափերով ողջունեք մեր ոստիկաններին: Սա բաց ձեռքերի քաղաքական պայքար է: Մեր ձեռքերում չկա՝ ոչ փայտ, ոչ քար, ոչ ատելություն, ագրեսիվություն: Մեր ձեռքերում միայն կա սեր, հարգանք, հույս: Մենք ոչ մի ոստիկանի նկատմամբ բռնություն չենք գործադրել և չենք գործադրի»: Փաշինյանը տեղեկացրեց, որ այսօր բոլոր ոստիկաններից, նրանց ընտանիքի անդամներից ներողություն է խնդրել, քանի որ իրենց ակցիայի պատճառով նրանք ստիպված են շուրջօրյա ծառայություն իրականացնել և տուն չգնալ: «Բայց հավաստիացնում եմ՝ այն, ինչ մենք անում ենք, մենք անում ենք նաև հանուն իրենց երեխաների: Եթե որևէ մեկը որևէ բան շպրտի ոստիկանների վրա, տեղում չեզոքացրեք նրան, նա մեր շարքերից չէ, նա սադրիչ է»,-զգուշացրեց նա:  14.15 Ֆրանսիայի հրապարակում մեկնարկել է հանրահավաքը։ Նիկոլ Փաշինյանի հրահանգից հետո, ցուցարարները տեղափոխվել են Ֆրանսիայի հրապարակ, որտեղ ելույթներ են ունենում ակտիվիստները։ «Դուք մարդիկ եք, ովքեր հրաժարվում են խոնարհվել, հրաժարվում են հանձնվել։ Մենք պիտի էս հարցը լուծենք ու ապրենք ազատ Հայատանում»,-ասում է ԵԼՔ խմբակցության պատգամավոր Արարատ Միրզոյանը։ Ելույթ ունեցավ նաև «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության խորհրդի անդամ Արայիկ Հարությունյանը: Նա ողջունեց ուսանողների քայլը և կոչ արեց բուհերի երիտխորհուրդներից դուրս քշել կարենավագյաններին: «Մի քանի օր առաջ, երբ մենք խորհրդանշական այց ունեցանք ԵՊՀ, երբ պրոռեկտորն ասաց՝ Դուք Համալսարանի դասախոս եք, էս ինչ ձև եք մտնում Համալսարան, ես ասացի՝ Դուք սանձեք ձեր ալիկղարիբյաններին, սանձեք նրանց, ովքեր քշում են ուսանողներին, այլապես մեր պատասխանները կլինեն այսպիսին: Այս ուսանողներին ճնշել այլևս հնարավոր չէ: Դուխով եղեք, դուխով»,- հայտարարեց նա: