Ակտիվիստը կասկածյալից վերածվել է վկայի

Ակտիվիստ Տիգրան Պարսիլյանին, ով առավոտյան ժամը 7-ի շրջանակներում մեքենայով դուրս էր եկել տանից, կանգնեցրել են ոստիկանները և որոշել բերման ենթարկել: Նրա և ոստիկանների միջև երկարատև խոսակցություն է տեղի ունեցել, Պարսիլյանը պահանջել է ներկայացնել իրեն բերման ենթարկելու հիմքերը: Շուրջ 40 րոպե հետո ժամանել է ոստիկանության օպերլիազորը և ասել, որ բերման են ենթարկում վրաերթի ենթարկման կասկածանքով:

Պարսիլյանին շուրջ 3 ժամ պահելուց հետո ազատ են արձակել, սակայն ավտոմեքենան պահել են, ոստիկանությունում կասկածյալից նա դարձել է վկա: Մինչ կեսօր նրա ավտոմեքենան դեռ ոստիկանությունում էր:

Այս մասին հեռախոսով «Ա1+»-ին է հայտնել Տիգրան Պարսիլյանըը։