Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Live. «Սերժ Սարգսյանը տարեցտարի աճեցնում է ոստիկանների թիվ»ը (տեսանյութ)

Քաղաքականություն
Levon-Barseghyan-1

«Գրանցած միակ հաջողությունը ոստիկանի գործ ճարելն է եղել». Լևոն Բարսեղյան «Ես պատրաստվում եմ թույլ չտալ, որ Սերժիկ Սարգսյանը դառնա վարչապետ»,- «Ա1+»-ի հետ զրույցում նշեց Գյումրու «Ասպարեզ» ակումբի ղեկավար Լևոն Բարսեղյանը, ով Բաղրամյան պողոտայում էր: Նա նման շարժում, նման քաղաքացիական անհնազանդության մասշտաբ  չի հիշում նախկինում, ինչ կա այս օրերին: Պարոն Բարսեղյանը ոստիկանության կողմից ագրեսիա չի նկատել: «Երբ ուսանողները միացան այս թևին, Զարուբյան փողոցից լրացուցիչ ոստիկաններ բերեցին: Երևի թե 25 շարք ոստիկան ունենք այստեղ, ամեն շարք՝ մոտ 50-60 հոգի: Սա 1500 հոգու հաշվարկ է միայն այս հատվածում»,- ասում է նա: Մեր զրուցակիցը հույս հայտնեց, որ ոստիկաննեը չեն էլ դիմի ագրեսիայի: Ըստ նրա՝ յուրաքանչյուր ոք, եթե վերլուծի իր ընտանիքի անցած 10 տարվա կյանքը, կտեսնի, որ միակ գրանցած հաջողությունը ոստիկանի գործ ճարելն է եղել: «Բոլորը վարկերի ու պարտքերի տակ են, բոլորի մերձավորներից արտագաղթողներ են եղել: Սերժ Սարգսյանը տարեցտարի աճեցնում է ոստիկանների թիվը: «Թե հետո ինչպես կպահեն իրենց ոստիկանները, կախված է իրենց խղճից և իրենց հրաման տվողների խղճից»,-նշում է նա:   Ոստիկանները պատ են կազմել Բաղրամյան պողոտայում Ակցիայի մասնակիցները կանգնած են Բաղրամյան պողոտայում պատ կազմած ոստիկանների դիմաց։ Կոչ է արվում չգնալ որևէ պրովոկացիայի և լինել հանդարտ։ «Ազատ, հանդարտ Հայաստան», «Պայքար, պայքար ուսանող», «Պայքար, պայքար մինչև վերջ» վանկարկումները շարունակ հնչում են ցուցարարների շուրթերից։ Սասուն Միքայելյանը կանգնել է ակցիայի մասնակիցների և ոստիկանների արանքում։ Նրա կողքին է Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը։ Սպասողական վիճակ է։ Գնացեք տուն, ձեր երեխաները կարոտում են ձեզ. Փաշինյանը՝ ոստիկաններին Ակցիայի մասնակիցները «միացեք», «Քայլ արա,մերժիր Սերժին» վանկարկումներով և ռիթմիկ ծափերով շարժվում են  Հաղթանակի կամրջից դեպի Մաշտոցի պողոտա։ Ոստիկանները քայլողներին ուղեկցում են առանց խոչնդոտելու նրանց ազատ շարժը։ Ցուցարարներն  այս պահին Պարոնյան փողոցում են։ Մի պահ  տրանսպորտի երթևեկությունը խոչնդոտվեց, սակայն շատ արագ էլ վերականգնվեց։ Ոստիկանների թիվն  այստեղ ավելացել է ու քայլում են ցուցարարների առջևից։ Պարոնյան-Լեո խաչմերուկում ոստիկանական պատը փակել է փողոցը, ցուցարարները ճանապարհը թեքեցին դեպի Լեոյի փողոց։ Նիկոլ Փաշինյանը բարձրախոսով ներողություն խնդրեց ոստիկաններից հորդորելով նրանց տուն գնալ, որտեղ նրանց երեխաները կարոտով սպասում են։ Լեոյի փողոցում կրկին վանկարկում են «Միացում»։