Շրջափակել են Շիրակի մարզպետարանը. Ասպարեզ

Այսօր առավոտյան՝ ժամը մոտավորապես 9։00-ից շրջափակվել է Գյումրիում գտնվող Շիրակի մարզպետարանի շենքը։ Շրջափակումը դեռեւս շարունակվում է, տարածքում են ճանապարհային ոստիկանության աշխատակիցները, նաեւ այն քաղաքացիները, ովքեր ներկայանում են քաղաքացիական անհնազանդությամբ։

ՀՀ քաղաքացի Ղարիբ Հարությունյանն «Ասպարեզ»-ի հետ զրույցում պատմեց, որ այսկերպ արտահայտում են քաղաքացիական անհնազանդություն։

«Մենք՝ որպես քաղաքացի, մեզ խաբված ենք զգում, անհնազանդություն ենք արտահայտում խաբվածության, անարդարության դեմ, սա շարունակական է լինելու, մենք մեր քայլն անում ենք, եթե քաղաքացիները ցանկություն ունեն, կարող են միանալ, իրենք ազատ են, ամեն մարդ ինքն է որոշում՝ կարող են միանալ եւ հաջորդ քայլերն ինքը որոշի»,-ասաց Ղ․Հարությունյանը։

Ավելին՝ այստեղ

Միջադեպի առիթով իր մեկնաբանություններն է տվել Շիրակի մարզպետ Արթուր Խաչատրյանը։