Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ոստիկանները փորձել են Հաղթանակի կամրջից հեռացնել ակտիվիստներին (տեսանյութ)

Հասարակություն
cho

Արդեն շուրջ 1 ժամ է, ինչ Հաղթանակ կամրջի երթեւեկությունը դադարացվել է: Լարվածություն կա վարորդների եւ ակցիայի մասնակիցների միջեւ: Տեղում են բազմաթիվ ոստիկաններ:  Ակցիայի մասնակիցների մի մասը նստել է ասֆալտին, իսկ մյուս մասը կանգնած է փակել ճանապարհը:  Վարորդներից մեկը փորձեց վրաերթի միջոցով  բացել ճանապարհը: Ոստիկանները փորձեցին  առիթն օգտագործելով հեռացնել ակցիայի մասնակիցներին, սակայն չհաջողվեց:  Այս պահին ճանապարհը մնում է փակ:  Նստացույցի մասնակիցները բոլորին կոչ են անում միանալ իրենց: Նրանք միաժամանակ տեղեկացրին, որ ակտիվիստներից մի քանիսին բերման են ենթարկել քաղաքի տարբեր տեղերից: Ի դեպ ոստիկանական կուտակումներ կան նաև Բուզանդի փողոցում Մայրաքաղաքի փոքր կենտրոնն այս պահին գրեթե ամբոջությամբ փակ է, ակցիաներ են տեղի են ունենում ողջ կենտրոնում: