Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Live. Փաշինյանն առաջարկեց թուլացնել էվակուատորի անիվները (տեսանյութ)

Հասարակություն
nikol-3

Փաշինյանն առաջարկեց գնալ եւ թուլացնել էվակուատորի անիվները Ակցիայի մասնակիցները հասան Հաղթանակի կամուրջ: Նրանք նստել են գետնին եւ բանակցում են ոստիկանների հետ: Ոստիկանները պնդում են բացել կամուրջը: Ըստ տեղեկությունների այստեղ էվակուատոր է բերվել եւ պատրաստվում է տանել կայանված մեքենաները: Փաշինյանի մոտենալուն պես էվակուատորը ուղեւորվեց Հրազդանի կիրճ: Փաշինյանն էլ առաջարկեց գնալ եւ թուլացնել անիվները: Ակցիայի մասնակիցները դասադուլի կոչ արեցին մանկավարժականում Երեւանի Ճարտարապետության եւ շինարարության պետական համալսարանի հենակետային ավագ դպրոցի դռները բացեցին , երբ Նիկոլ Փաշինյանը մոտեցավ դպրոցին: Ակցիայի մասնակիցները կոչ արեցին դպրոցում գտնվողներին միանալ իրենց: Ներկա պահին Փաշինյանը Հայկական պետական մանկավարժական համալսարանի շենքում է: Ակցիայի մասնակիցները դասադուլի կոչ են անում: Ըստ Փաշինյանի բոլոր բուհերը պետք է անցնեն ինքնակառավարման: Եթե Գալուստ Սահակյանն այս համալսարանի խորհրդի նախագահն է եւ իրավունք ունի այստեղ գալու, ես եւս իրավունք ունեմ համալսարանում գտնվելու: Նա իր գոհունակությունը հայտնեց, որ համալսարանի դռները չփակեցին եւ թույլ տվեցին նրանց ներս մտնել: «Ինձ կձերբակալեն այն ժամանակ, երբ ՀՀ քաղաքացին չի ցանկանա հաղթել» Երևանի Սախարովի հրապարակից Նիկոլ Փաշինյանն ուղղություն վերցրեց դեպի Խանջյան փողոց: Նիկոլ Փաշինյանն առաջարկեց մի քիչ հանգստանալ եւ նստել ճանապարհի երկայնքով: Քիչ առաջ Հերացի փողոցում միջադեպի արդյունքում տուժած քաղաքացուն, Փաշինյանն առաջարկեց օգնություն ցուցաբերել՝ընդհուպ ֆինանսական օժանդակություն: «Մեր գործողությունների արդյունքում ոստիկաններ չեն տուժել, մեր խնդիրը քաղաքական է ու ոչ ավելի: Մենք չենք ուզում որեւէ մեկին սպառնալ, խաղաղ ճանապարհով պիտի հասնենք հաղթանակի», -ասաց Փաշինյանը: «Թող գան ինձ ձերբակալեն, ո՞նց կկարողանան: Ինձ կձերբակալեն այն ժամանակ, երբ ՀՀ քաղաքացին չի ցանկանա հաղթել: Եթե ԱԺ նիստը հետաձգեն կամ տեղափոխեն, ապա Երեւանը պետք է ամբողջությամբ վերցնենք մեր հսկողության տակ», -հավելեց Փաշինյանը: Այժմ ակցիայի մասնակիցները շարունակում են շարժվել Խանջյան փողոցով: