Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ընդվզման հանրահավաք՝ Գյումրիում

Հասարակություն
erkir-tsirani

«Երկիր Ծիրանի» կուսակցությունն այսօր՝ 2018 թվականի ապրիլի 15 -ին, ժամը 16:00-ին Համահայկական Ընդվզման շրջանակներում հանրահավաք է հրավիրել Գյումրի քաղաքում՝ Վարդան Աճեմյանի անվան թատերական հրապարակում։ Հանրահավաքի ընթացում ելույթ է ունենալու «Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանը։ Հանրահավաքի ժամանակ տեղի է ունենալու Սերժ և Ռիտա Սարգսյանների խորհրդանշական քաղաքացիական մահապատիժ։ Մինչև մահապատժի իրականացումը տեղի է ունենալու Ազգային ժողովի նիստ, որին մասնակցելու են նաև բերման ենթարկված Կարեն Կարապետյանը, Արմեն Սարգսյանը և ևս 58 ՀՀԿ-ական։    «Երկիր Ծիրանի» կուսակցության լրատվական ծառայություն 15 ապրիլի 2018 Երևան