Արայիկ Խանդոյանին խցակիցը ցանկացե՞լ է սպանել

 

«Սասնա ծռեր» խմբավորումը քիչ առաջ հաղորդագրություն է տարածել.

«Մեզ հասած տեղեկությունների համաձայն, 2-3 շաբաթ առաջ «Նուբարաշեն» ՔԿՀ-ի հիվանդանոցային հատվածում, որտեղ գտնվում է նաև «Սասնա Ծուռ» Արայիկ Խանդոյանի խուցը, մեկ այլ կալանավորի խցի խուզարկության ժամանակ հայտնաբերվել է ինքնաշեն ատրճանակ:
«Նուբարաշենում» ներքին խոսակցություն է շրջանառվում, որ այդ կալանավորը խոստովանել է, թե ատրճանակն իրեն տվել է ղեկավարությունը՝ Արայիկ Խանդոյանին սպանելու նպատակով:
Նույն խոսակցության համաձայն, այդ կալանավորը կապ ունի Ոստիկանության զորքերի հրամանատար Լևոն Երանոսյանի հետ»:

«Ա1+»-ը կապ  հաստատեց Արայիկ Խանդոյանի պաշտպան Արայիկ Պապիկյանի հետ. «Ես էլ այդպիսի տեղեկատվություն ունեմ»,- ասաց նա՝ չցանկանալով այլ մեկնաբանություն անել։

Քանի որ աշխատանքային օրն ավարտվել է,  ՔԿՀ-ից մեկնաբանություն ստանալ չհաջողվեց։