Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սիրիայում հայ վիրավորների մասին պաշտոնական հայտարարություն չկա

Քաղաքականություն
Levon-Antonyan

Սիրիայում 50 րոպե տևած հրթիռակոծությունից հայեր չեն տուժել։ Այս մասին «Ա1+»-ին հայտնեց ՀՀ Սփյուռքի նախարարության Մերձավոր և Միջին Արևելքի հայ համայնքների վարչության պետ Լևոն Անտոնյանը. «Ամբողջ տեղեկատվությունը ստուգվում է։ Համենայնդեպս, հայ համայնքի մասում ամեն ինչ կարգին է։ Այս պահի դրությամբ դեռևս պաշտոնական հայտարարություն չունենք։» Վարչությունը Սիրիայում Հայաստանի դեսպանատան հետ գտնվում է կապի մեջ։ Հիշեցնենք, որ Միացյալ Նահանգները, Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան Սիրիայի օբյեկտների ուղղությամբ արձակել են ավելի քան 100 թևավոր և «օդ-երկիր» դասի հրթիռ։