Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Live. Օր երկրորդ. Երթ Երեւանում/ թարմացվող (տեսանյութ)

Քաղաքականություն
IMG_uu73681

17. 00 Հանրահավաքի մասնակիցներն հասել են  Արշակունյաց պողոտա- Գրիգոր Լուսավորիչ փողոցի հատման խաչմերուկ եւ կարճ ժամանակով այն փակելուց հետո շարունակեցին ճանապարհը Ֆրանսիայի հրապարակ։ Քաղաքացիները դուրս եկան ռադիոտնից 16։ 30 Նիկոլ Փաշինյանին այդպես էլ ուղիղ եթեր չտրամադրեցին Հանրային ռադիոյում, և վերջինս հանդես եկավ ուղերձով՝ դիմելով ՀՀ քաղաքացիներին։ ««Մերժիր Սերժին» և «Իմ քայլը» նախաձեռնության մասնակիցները մտել են Հանրային ռադիոյի շենք՝ բողոքելով այն բանի դեմ, որ Հայաստանի հանրային հեռուստառադիոընկերությանը խորհրդի ներքո գտնվող Հանրային հեռուստատեսությունը և ընդհանրապես հեռուստատեսությունները Հայաստանի քաղաքացիներին պահում են ինֆորմացիոն բլոկադայի ներքո, ինչպես հարիր է տոտալիտար երկրների հեռուստաընկերություններին։ Հեռուստա և ռադիոընկերությունները դարձել են Սերժ Սարգսյանի ստեղծած ստահոդ պետության բաղադրիչ՝ ապահովելով Սերժ Սարգսյանի և նրա ընտանիքի իշխանության հավերժացումը և Հայաստանի ժողովրդի ինֆորմացիոն գերեվարումը։ Ստահոդ քարոզչության ֆոնին Սերժ Սարգսյանը, ի հեճուկս ՀՀ ժողովրդի առաջ ստանձնած պարտավորության, պատրաստվում է վերստին զավթել իշխանությունը»։ Ուղերձից հետո Նիկոլ Փաշինյանն ու աջակիցները դուրս եկան Հանրային ռադիոյի շենքից։   15.40 Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց ունեցավ Հանրային ռադիոյի տնօրեն Մարկ Գրիգորյանի հետ՝ պահանջելով ուղիղ եթեր, այնուհետև ընդդիմադիր պատգամավորին մոտեցավ հանրային ռադիոյի փոխտնօրեն Լիլիթ Թումանյանը։ Հանրային ռադիոյի ղեկավարությունը համաձայն է ուղիղ եթեր տրամադրել, սակայն երեկոյան յոթին, ինչպես նաև առաջարկում են, որ հաղորդավարը վարի եթերը, ինչին Նիկոլ Փաշինյանը դեմ էր. «Այստեղ եմ ուղերձով դիմելու համար»։ Ներկաները վանկարկում են՝ հիմա, հիմա։   15.20  Ակցիայի մասնակիցները մտան Ռադիոտան շենք, անվտանգության աշխատակիցը սպառնաց ատրճանակը հանելով։ Սակայն քաղաքացիները  կարողացան բարձրանալ վերեւ՝  ձեռքերը վեր բարձրացրած։  Նիկոլ Փաշինյանը ռադիոտանը եթեր էր խնդրում՝ բողոքելով, որ մեդիայի դաշտի մի հսկա զանգվածը դարձել է Սերժ Սարգսյանի ընտանիքի սեփականությունը։   15.15 Նիկոլ Փաշինյանը Սերժ Սարգսյանին է փնտրում «Ով գիտի, թե որտեղ է Սերժ Սարգսյանը, խնդրում եմ մեզ ասեք, որ շրջափակենք»,- երթի ժամանակ հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։ Ժամանակավորապես փոխվել է  նաև «Իմ քայլը» նախաձեռնության կարգախոսը. «Քայլ արա, մերժիր Սերժին» արտահայտությանը փոխարինել է «Քայլ արա, գտիր Սերժին» վանկարկումը: Քաղաքացիները քայլում են Սայաթ- Նովա փողոցով՝  իրազեկելով նաեւ երեկոյան  հանրահավաքի մասին։   14.50 «Փնտրում եմ հանրապետականին, որ շրջափակեմ» Ֆրանսիայի հրապարակում մեկնարկեց «Իմ քայլը» նախաձեռնության հանրահավաքը։ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանն անդրադառնալով ՀՀԿ-ի Ծաղկաձորում կայացած արտագնա նիստին՝ ասաց, որ հանրապետականները «թռած» են ման գալիս. «Մեր հայտարարությունից կես ժամ հետո նիստ են անում ու արագ վեշերը հավաքում են, ուզում ենք հասկանանք՝ էդ մարդիկ որտե՞ղ են, որ շրջափակենք»: Նա նաեւ  նշեց, որ ավտոերթ անելու գաղափար կա. «Փնտրում եմ հանրապետականին»։ կարգախոսով: Ազատության հրապարակում  էին  Պարույր Հայրիկյանը, Խաչատուր Քոքոբելյանը, Արմեն  Կարապետյանը ՝ընդունելով Նիկոլ Փաշինյանի համերաշխության կոչը։ «Համերաշխություն  մինուս Սերժ Սարգսյան»,- ասաց Նիկոլ Փաշինյանը՝ ներկայացնելով որպես նոր բանաձեւ։ Քանի որ շատ քաղաքացիներ առաջարկել են հանրահավաքն անել երեկոյան՝ ժամը 18.30-ին,Նիկոլ Փաշինյանի առաջարկով որոշվեց հիմա երթ անել՝ Սայաթ Նովա փողոցից սկսելով։ «Սիրտս հանրապետկան շրջափակելա ուզում, ժողովուրդ»,- կատակեց Նիկոլ Փաշինյանը։ Ցուցարարների մի խումբ մնաց Ֆրանսիայի հրապարակում, որպեսզի այն չբացվի երթեւեկության համար։     https://youtu.be/qSJ987cYDQY