Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԱՄՆ, Միացյալ Թագավորությունը և Ֆրանսիան հարվածել են Սիրիային (թարմացվող) (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
siriiii

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրամայել է դիրքային հարվածներ հասցնել Սիրիայի տարածքում։ Որոշումը կայացվել է այն բանից հետո, երբ ապրիլի 7-ին Դումա քաղաքում քիմիական հարձակում տեղի ունեցավ։ ԱՄՆ-ն քիմիական զենք կիրառելու մեջ մեղադրում է սիրիական եւ ռուսական կողմին։ Ըստ լրատվամիջոցների, հարվածները եղել են Դամասկոսի եւ Բարզեխի ուղղությամբ, որտեղ տեղակայված են մի քանի գիտական լաբորատորիաներ եւ ռազմական օբյեկտներ։ Օպերացիան կատարվել է ԱՄՆ-ի, Ֆրանսիայի եւ Մեծ Բրիտանիայի համատեղ ուժերով։ Հարվածը հասցվել է Սիրիայի ժամանակով գիշերը՝ ժամը 4-ին, ճիշտ այն պահին, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հանդես էր գալիս ելույթով։ Հրթիռակոծությունը տեւել է 50 րոպե։ Պենտագոնի ղեկավար Ջեյմս Մեթիսը հայտարարել է, որ ապրիլի 14-ին Սիրիայի հասցրած հարվածի կրկնությունը կախված է Դամասկոսի գործողություններից։

 
«Դա (հարվածի կրկնությունը) կախված կլինի նրանից, թե արդյո՞ք պարոն Ասադը կորոշի հետագայում ևս քիմիական զենք օգտագործել։ Այժմ դա մեկանգամյա հարված է, և ես վստահ եմ, որ ուժեղ հաղորդագրություն է»,-ասել է Մեթիսը։

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի վարչակազմը Twitter-ի իր պաշտոնական էջում տեսանյութ է հրապարակել, որտեղ օդանավերն օդ են բարձրանում շաբաթ գիշեր Սիրիայի տարածքին հարվածելու համար:

Իսկ Անկարան ողջունել է Սիրիայի դեմ արևմտյան կոալիցիայի հարվածները: Թուրքիայի ԱԳն-ն համարում է, որ արևմտյան կոալիցիայի հարվածը կօգնի կանխել քիմիական զենքի հետագա հնարավոր կիրառումը որևէ տարածաշրջանում։ Ռուսաստանը հայտարարում է, թե չի կործանել ԱՄՆ֊ի ու դաշնակիցների` Սիրիայի ուղղությամբ արձակված հրթիռները: Պաշտպանության նախարարությունը պնդում է, թե անցած գիշեր Սիրիայում արձակվել են ավելի քան հարյուր «օդ֊երկիր» տեսակի հրթիռներ, սակայն ռուսական հակաօդային պաշտպանության համակարգերը որևէ մեկին չեն հարվածել, քանի որ դրանք ուղղված չեն եղել Ռուսաստանի կողմից պաշտպանվող օբյեկտների դեմ: Միևնույն ժամանակ, Ռուսաստանի պաշտպանական գերատեսչությունը հայտարարում է, թե սիրիական համակարգերն են իրենց միջոցներով տասնյակ հրթիռներ կործանել: -----------------------------------------------------------------------

Իրանը կոշտ դատապարտել է Սիրիայի վրա հարձակումն ու նախազգուշացրել ագրեսիայի հետեւանքների մասին ամբողջ տարածաշրջանի համար։


Կարմիր գիծը, որի մասին հայտնել էր Ֆրանսիան 2017-ի մայիսին, հատվել է։ Այս մասին հայտնել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Սիրիայում իրականացված գործողության կապակցությամբ, որին մասնակցում են ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան ու Ֆրանսիան։ «Այսօր երեկոյան ես կարգադրել եմ ֆրանսիական զինված ուժերին միանալ միջազգային գործողություններին, որոնք իրականացնում են ԱՄՆ-ն ու ՄԹ-ն սիրիական վարչակարգի քիմիական զենքի ընդհատակյա զինանոցի դեմ։ Մեր պատասխանը սահմանափակվել է սիրիական վարչակարգի հնարավորություններով, որոնք թույլ են տալիս քիմիական զենք արտադրել ու կիրառել։ Ֆրանսիան ու նրա գործընկերները այսօր շարունակելու են իրենց ջանքերը ՄԱԿ-ում, որպեսզի միջազգային մեխանիզմ ստեղծեն պատասխանատվություն սահմանելու ու այդ գործողությունները կրկնելու՝ սիրիական վարչակարգի գայթակղությունը կանխելու համար։ 2017-ի մայիսից Ֆրանսիայի առաջնայնությունները Սիրիայում մշտական են եղել՝ պայքար ԻՊ-ի դեմ, հումանիտար օգնության տրամադրում քաղաքացիական բնակչությանն ու հավաքական ազդակի ակտիվացում՝ հակամարտության խաղաղ կարգավորման համար, որպեսզի Սիրիայում վերականգնվ խաղաղությունն ու կայունությունը ։ Ես կհետեւեմ այդ առաջնայնություններին առաջիկա օրերին ու շաբաթներին»։ ----------- Ռուսաստանը ամենակոշտ կերպով դատապարտում է Սիրիայի դեմ իրականացված հարձակումը և ՄԱԿ֊ի Անվտանգության խորհրդի արտահերթ նիստ հրավիրում Միացյալ Նահանգների ու դաշնակիցների «ագրեսիվ քայլերը քննարկելու համար»: Այս մասին հայտարարել  է Վլադիմիր Պուտինը։ Ըստ նրա՝  Դումա քաղաքում անցած շաբաթավերջին տեղի ունեցածը բեմականացում էր, որն իրականացվել է այսօրվա հարձակումն արդարացնելու համար: ---- https://youtu.be/x3WbFC7sCFc