Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սերժ Սարգսյանն ունի 95% հզորություն. Ահարոն Ադիբեկյան (տեսանյութ)

Քաղաքականություն
Aharon-Adibekyan

Ներքին տնտեսական հարցերում մարդիկ հույսը կապում են ավելի շատ վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանի, քան Սերժ Սարգսյանի հետ։ Այսօր այս մասին լրագրողներին հայտնեց սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը։ «Մեր փորձագիտական հարցման արդյունքում պարզ դարձավ, որ հարցվածների 45%-ը  ներքին տնտեսական հարցերում հույսը կապում է Կարեն Կարապետյանի հետ, Սերժ Սարգսյանի հետ՝ 35%-ը։ Արտաքին տնտեսական հարցերում Սերժ Սարգսյանի հետ հույս կապում է մոտավորապես 60%-ը։ Ընդհանուր հաշվով Սերժ Սարգսյանն ունի 95% հզորություն։ Արտաքին քաղաքականության մեջ Կարեն կարապետյանն ունի ընդամենը 10 %»,- հավաստիացում է սոցիոլոգը։ Սոցիոլոգն անդրադարձավ նաև Ռուսաստանում տիրող իրավիճակին ու արտաքին քաղաքականությանը՝ նշելով, որ ոչ ոք չէր կանխատեսում նման ճգնաժամային իրավիճակ։ «Հիմա ռուբլու վրա են հարվածում։ Եվրոպան փորձում է հրաժարվել ռուսական նավթից և գազից։ Դրա համար մեզ պետք է նախագահ, որը կարողանա փորձառություն ունենալ, որ Հայաստանն այս քաղաքական օվկիանոսում չսուզվի։ Ինձ թվում է՝ այդ նկատառումով են փորձում պահպանել Սերժ Սարգսյանի իշխանական ֆունկցիաները։ Եթե Սերժ Սարգսյանն ու Կարեն Կարապետյանը մնացին գործադիր իշխանության մեջ, ապա դա հանրապետականների հզորությունն ավելի է մեծացնում և փողոցային անցուդարձը դժվար կարողանա նրա վարկանիշը գցել»։