Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Բրոյլեր հավերի զինանշանը՝ Գառնու տաճարում (տեսանյութ)

Հասարակություն
Vahe-Lorenc

Մամուլում լուրեր են շրջանառվում, որ Գառնու տաճարի մոտակայքում ուզում են հյուրանոց կառուցել։ Այսօր այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ լրագրողներին հայտնեցին զբոսաշրջության մասնագետ Վահե Լորենցը և գուսան Հայկազունը։ «Մի քանի տարի առաջ, որպես հանրային խմբի անդամ, մասնակցություն եմ ունեցել Գառնիի տաճարի տարածքում սրճարան կառուցելու քննարկումներին, պայքարել եմ։ Նախկին նախարարն ուզում էր համառորեն սրճարան կառուցել, կարծես թե հաջողության հասանք այնտեղ։ Ամեն նախարարի փոփոխվելու հետ կապված, Գառնիի տաճարը դառնում է բոլորի աչքի փուշը»,- ասաց գուսան Հյակազունը։ Վահե Լորենցի կարծիքով, բոլորը դրան պիտի ընդդիմանան, որպեսզի տաճարը, սրբավայրը չվերածվի բիզնես հետաքրքրությունների ոլորտի։ Բացի բիզնեսի վերածելուց, ըստ Վահե Լորենցի, տաճարում իարականացվում են նաև քրիստոնեական միջոցառումներ, ինչը վիրավորանք է այլադավան ազգակիցների համար։ «Վերջերս իրականացվել էր միջոցառում. քրիստոնեական Տեառնընդառաջը նշեցին Գառնու հեթանոսական տաճարում։ Եթե մահմեդական մի հայ Էջմիածնում գա և փորձի նշել իսլամական տոն, կարծում եմ՝ դա որևէ մեկի դուրը չի գա։ Դա վիրավորական է։ Դավադրություն չեմ ուզում տեսնել, որ անընդհատ Գառնու տաճարն է հայտնվում նման գործողությունների կենտրոնում, բայց ես տեսնում եմ նախաքրիստոնեական արժեքների հանդեպ քամահրական վերաբերմունք։ Այսօր մեր հասարակության մեջ հեթանոսն ասոցացվում է բարբարոսի հետ»։ Վահե Լորենցն անդրադարձավ մի հանգամանքի ևս։ Արդեն մի քանի ամիս է, ինչ Գառնու տաճարում տեղադրված է Արշակունիների զինանշանը։ Սակայն զինանշանի արծիվների փոխարեն բրոյլեր տեսակի բուծած հավեր են։ Դա տնազ է, այլանդակություն է, որը պետք է վերացնել։ Աղբյուրը վերցված է վիքիպեդիայից։ Հուշարձանների պահպանման պետական կոմիտեն անգամ հաստիքային պատմաբան չունի։ Եթե նման պատասխանատու գիտական հաստատությունում որպես հիմք ընդունում են վիքիպեդիան, արդեն իրավիճակը պարզ է։ Ամեն ինչին նայում ենք կանաչ գույնի դոլարի պրիզմայով»։