Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԿԳՆ-ն պետք է ներողություն խնդրի այդ տղաներից. Անահիտ Բախշյան (տեսանյութ)

Հասարակություն
Anahit-Bakhshyan

Ռազմահայրենասիրական դատիարակությունը փաստաթղթերով հնարավոր չէ իրականացնել։ Այսօր լրագրողների հետ հանդիպմանը, անդրադառնալով «Սովորողների ռազմահայրենասիրական դաստիարակության ռազմավարության մասին» կառավարության որոշման նախագծին, նման կարծիք հայտնեցին կրթության փորձագետներ Անահիտ Բախշյանը և Նարինե Դիլբարյանը, «Կարին» ավանդական երգի-պարի խմբի գեղարվեստական ղեկավար Գագիկ Գինոսյանը։ Անահիտ Բախշյանն անդրադարձավ նախագծի ներքին մարտահրավերներին, որոնց մեջ մատնանշվում է անդաստիարակությունը, արտագաղթը։ Նա նաև նկատեց, որ նախագծի շուրջ քննարկումները սկսվել են ապրիլ ամսին, երբ այդ նույն ժամանակահատվածում 2 տարի առաջ տեղի էր ունենում արցախյան քառօրյա պատերազմը։ «Փաստաթուղթը կազմողները սրանով վիրավորել են այն տղաներին, որոնք 2 տարի առաջ կրծքով պաշտպանում էին հայրենիքը։ Նախագծի մտահոգությունն այն է, որ երկրում անբարենպաստ վիճակ է, բայց դա բարելավելու համար այս փաստաթուղթն առոչինչ է»,- նշում է Անահիտ Բախշյանը։ Նարինե Դիլբարյանն էլ նշում է, որ ռազմահայրենասիրական դաստիարակությունն ուրիշ տեղից էր պետք սկսել։ «Պետք էր սկսել պետական քարոզչական մեքենայի ապարատը վերլուծելուց։ Մենք հերոսներ ունենք, որ եթե փոցողում նրանց մասին հարցումներ անենք, ոչ մեկ չի իմանա։ Պետք էր իրականացնել քարոզչություն անցյալի վերաբերյալ»։ Գագիկ Գինոսյանը նշում է, որ շատ մարդիկ առիթից օգտվելով առհասարակ ռազմահայրենասիրական դաստիարակության դեմ են խոսում։ «Նույն կերպ մտածում էին թուրքերը, երբ 10 ասքյար սպանում էին հազար հայ տղամարդու։ Հիմա չկա ոչ մի կուսակցություն, որը խոսի քաղաքացի դաստիարակելու մասին»։ Բանախոսներն այնուամենայնիվ համակարծիք են, որ պետք է դաստիարակվի մի սերունդ,որը կպայքարի թե՛ներքին, և թե՛ արտաքին թշնամու դեմ։