Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Երթի մասնակիցները փակեցին Բաղրամյան պողոտան եւ ավարտեցին երթը (տեսանյութ)

Քաղաքականություն
Untitleվվվվվվվվd

«Հանուն Հայաստան պետության» ճակատը, «Մերժիր Սերժին» նախաձեռնության անդամները ավարտել են երթը Բաղրամյան պողոտայում։ Երթի մասնակիցները բարձրացել են Բաղրամյան պողոտայով եւ փակել փողոցը։ Ոստիկանները նախազգուշացրել են եւ շղթա կազմել։ Մի քանի րոպե նստելուց հետո ցուցարարները ծափահարել են ոստիկաններին եւ ավարտել են այսօրվա ակցիան։ Ակցիայի մասնակիցները  մինչ այդ փակել էին նաեւ Տիգրան Մեծ եւ Մաշտոցի պողոտաները։ Ընդդիմադիրները փորձում էին շրջափակել ՀՀԿ գրասենյակի շենքը, որ ՀՀԿ-ականները չկարողանան գալ շենք եւ մասնակցել Գործադիր մարմնի այսօրվա նիստին։ Ոստիկանները պատնեշ էին կառուցել ՀՀԿ շենքի մոտ : ՀՀԿ-ն այսօր քննարկեց եւ միաձայն առաջարկեց Սերժ Սարգսյանի թեկնածությունը։