Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Պարզ է՝ ով է մեր թեկնածուն լինելու՝ Սերժ Սարգսյանը. Շարմազանով (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
unnamed-11-1

ՀՀԿ-ն սկսեց քննարկումները ապագա վարչապետի հետ կապված եւ որոշումը կկայացվի ՀՀԿ խորհրդի նիստում, որը կկայանա ապրիլի 14-ին։  Սակայն դա զուտ ինստիտուցիոնալ է։   ՀՀԿ գործադիր մարմնի նիստից հետո հայտարարեց ՀՀԿ խոսնակը «Պարզ է՝ ով է մեր թեկնածուն լինելու՝ Սերժ Սարգսյանը»,- ասաց էդուարդ Շարմազանովը։  Նրա խոսքով՝  այլ անուն չի էլ քննարկվել։   ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանը լավագույն թեկնածուն է: ՀՀԿ-ն առաջնորդվել է իրենց միակ պատվիրատուի՝ՀՀ քաղաքացիների կամքով,- ՀՀԿ ԳՄ նիստից հետո հայտարարեց ՀՀ ԱԺ փոխնախագահ  Էդուարդ Շարմազանովը: «Սերժ Սարգսյանը վերջին 30 տարվա ընթացքում  մշտապես  առաջնորդվել է պետական շահի գերակայությամբ, այլ ոչ  սեփական շահով: ՀՀԿ անդամները բարձր են գնահատում նրա նվիրվածությունը, փորձը եւ իմաստությունը: Մեր մտքով այլ թեկնածու չի  էլ անցել»,-ասաց նա։ Նա իր խոսքում  շնորհակալություն հայտնեց Սերժ Սարգսյանին եւ  ներկայացրեց  նրա 10 տարվա ձեռքբերումները՝ ժողովրդավարության  զարգացում, անվտանգության ամրապնդում, մարդու իրավունքների պաշտպանության եւ այլն:  Ըստ նրա՝ շատ բան է փոխվել 2008-ից առ այսօր եւ բնականաբար դեպի լավը։ Նիստում քննարկվել է նաեւ  Կարեն Կարապետյանի 1,5 տարվա գործունեությունը: ՀՀԿ-ում չեն քննարկել առաջին փոխվարչապետի ու երկու փոխվարչապետերի թեկնածության հարցերը ։ «Բոլոր այդ հարցերին ժամանակ կունենանք անդրադառնալու, խորհրդի նիստին կքննարկենք այդ հարցը, այս պահին մենք միայն պետք է ներկայացնենք ԱԺ վարչապետի թեկնածուին»,- ասաց ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը: Շաբաթ օրը կհրապարակվեն  նոր կառավարության անդամների անունները։