Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Էդմոն Մարուքյանը վստահելի ընտրակարգի հույս չունի (տեսանյութ)

Քաղաքականություն
Edmon-Maruqyan

Ազգային Ժողովի այսօրվա՝ ապրիլի 11-ի նիստում քննարկվում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի գործունեության մասին հաղորդումը, որը ներկայացրեց ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը: «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարությանը նկատեց, որ հաղորդումն իր մեջ չի պարունակում այն բոլոր խնդիրները, որոնք եղել են ընտրությունների ժամանակ՝ կապված «Զիբիլիքսի» գործի, ուսուցիչների դեպքի հետ: Նրա պնդմամբ՝ իրար ետևից իմիտացիաներ են արվում, և որևէ մեկը պատասխանատվության չի ենթարկվում։ «Երբ մարդիկ հերթ են կանգնած, որ ընտրակաշառք ստանան, որը քրեորեն պատժելի արարք է, ոչ մի կերպ դրա դեմը չեն առել Հայաստանում գործող իրավապահ մարմինները։ Ավելին՝ ահազանգերը քննության չեն ենթարկվել, դրանից հետո էլ որևէ մեկը պատասխանատվության չի ենթարկվել։ Էդմոն Մարուքյանը գտնում է, որ անգամ ուրիշ ընտրակարգով էլ հնարավոր չէ գնալ ընտրության, եթե չի լուծվում կաշառքի խնդիրը։ «Օրինակ՝ պատկերացնում եմ, թե ինչպես կարելի է փող բաժանել համամասնական ընտրակարգի պարագայում։ Ցանկացած ընտրակարգի պարագայում էլ կարելի է փող բաժանել, որքան համակարգը փոխվում է, փող բաժանելու պրոցեսը, անձինք, բոլորը փոխվում են։ Ես չեմ կարծում, որ մինչև մյուս ընտրությունները մենք կունենանք վստահելի ընտրակարգ»։