Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Նաիրա Զոհրաբյանն իշխանությանը կոչ է անում չհամառել (տեսանյութ)

Քաղաքականություն
Naira-Zohrabyan

Ազգային Ժողովի այսօրվա նիստի «Կենտրոնական ընտրական հանձնաժողովի գործունեության մասին հաղորդման» քննարկմանը, «Ծառուկյան» դաշինքի պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը կոչ արեց իշխանությանը՝ չհամառել և ընդունել իրենց առաջարկը։ «Տարածքային ռեյտինգային ընտրակարգը ցույց տվեց իր բացարձակ ապաքաղաքական լինելը։ Տեղի ունեցան ընտրություններ, ոչ թե կուսակցությունների գաղափարների, բրենդների, ծրագրերի միջև, այլ տեղի ունեցավ ռեսուրսների պայքար։ Անգամ ՀՅԴ-ն պաշտպանեց մեր առաջարկը՝ հանել տարածքային ցուցակները, անցնել համամասնական ընտրակարգի»։ Նաիրա Զոհրաբյանը նշեց՝ պատրաստ են կրկին ստեղծել աշխատանքային խումբ և քննարկել Ընտրական օրենսգրքի բարելավումը։ Ըստ նրա՝ այս ընտրակարգով գնալ ընտրությունների, նշանակում է հերթական անգամ ունենալ աղճատված ընտրություններ, որը չի արտահայտելու հանրային իրական տեսակետը։ «Կոչ եմ անում իշխանական կուսակցությանը չհամառել, որովհետև հրաշալի հասկանում եք, որ ընտրություններ՝ գաղափարների և ծրագրերի մեջ տեղի չի ունեցել։ Գործել է ինչքան շատ փող, էնքան շատ վարկանիշ բանաձևը։ Էս ֆորմուլայով, մենք չենք կարող գնալ հաջորդ ընտրություններին։ Վատն էլ այն է, որ մենք միշտ փոփոխություն կատարել ենք ցանկացած ընտրության նախաշեմին՝ ափալ-թափալ, հապշտապ՝ չունենալով ժամանակ։ Փոփոխությունը պետք է կատարել հիմա, քանի դեռ շատ ժամանակ կա»,- եզրափակեց Նաիրա Զոհրաբյանը։