Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Քրեական գործ՝ Ասյա Խաչատրյանի հաղորդմամբ

Պաշտոնական
download-1

2018 թվականի ապրիլի 6-ին ԱՀ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից ԱՀ գլխավոր դատախազություն ստացվել էր գրություն` Երևան քաղաքի բնակչուհի Ասյա Խաչատրյանի պնդումների վերաբերյալ տվյալները քրեական վարույթի շրջանակներում ստուգելու մասին: Տվյալ նյութերի հիման վրա ս.թ. ապրիլի 10-ին ԱՀ գլխավոր դատախազության հատուկ քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ` ԱՀ քրեական օրենսգրքի 323-րդ հոդվածի 2-րդ մասով /Պաշտոնեական լիազորություններն անցնելը` զուգորդված բռնության գործադրմամբ/ նախատեսված հանցագործության  հատկանիշներով: Տարվում է նախաքննություն: