Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ծառուկյան դաշինքն» ավելի լուրջ ակցիաների է դիմում. ԱԺ պատգամավոր (տեսանյութ)

Քաղաքականություն
Sergey-Bagratyan

Քիչ առաջ Ազգային ժողովում «Ելք» խմբակցության պատգամավորներն ակցիա իրականացրին՝ գունավոր հրավառություն կազմակերպելով ԱԺ ամբիոնի մոտ և քաղաքացիներին կոչ արեցին ապրիլի 13-ին Ազատության հրապարակում միանալ իրենց: ԱԺ «Ծառուկյան դաշինքի» պատգամավոր Սերգեյ Բագրատյանը ակցիան նորմալ է համարում: «Ցանկացած քաղաքական պայքար օրենքի սահմաններում նորմալ է»,- ասում է նա: Նրա խոսքով՝ «Ծառուկյան դաշինքն» ավելի լուրջ ակցիաների է դիմում. «Օրինակ՝ համակարգային փոփոխություններ է իրականացնում: Ամենամեծ ակցիան ամենօրյա, ծանր աշխատանքն է»: