Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վարդան Մինասյանը՝ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ

Սպորտ
29597311_1223167857814756_41870h2525546ss1221468_n

Ապրիլի 10-ին ՀՖՖ շտաբ-բնակարանում կայացավ ՀՖՖ Գործկոմի հերթական նիստը: Օրակարգային հարցերի թվում էր Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզչի նշանակման հարցը:

ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը առաջարկեց քննարկել Վարդան Մինասյանի թեկնածությունը: Գործկոմի անդամները միաձայն կողմ արտահայտվեցին ներկայացաված թեկնածության վերաբերյալ և Վարդան Մինասյանը հաստատվեց Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում: Միևնույն ժամանակ Հայաստանի երիտասարդական հավաքականի գլխավոր մարզիչ հաստատվեց Արմեն Գյուլբուդաղյանցը: Գործկոմի նիստում քննարկվեցին նաև այլ ընթացիկ հարցեր:   Վարդան Մինասյանը մարզչական կարիերան սկսել է 2006 թվականին: Նախ եղել է Հայաստանի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Յան Պորտերֆիլդի, ապա Յան Պոուլսենի օգնականը։ Շոտլանդացի մասնագետի մահից հետո, Վարդան Մինասյանը 2007 թվականին երկու խաղում կատարել է նրա պարտականությունները: 2009 թվականի մարտին, Պոուլսենի հրաժարականից հետո,  նա նշանակվել է Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ: Վարդան Մինասյանը ազգային թիմը ղեկավարել է մինչեւ 2013 թվականի նոյեմբերը, որից հետո հրաժարական է տվել, քանի որ թիմը չէր կարողացել հաղթահարել 2014թ աշխարհի առաջնության ընտրական փուլը: Նրա օրոք Հայաստանի հավաքականն անցկացրել է 41 պաշտոնական հանդիպում, որի 14-ում տարել է հաղթանակ, 4 խաղ ավարտել է ոչ-ոքի, իսկ 23-ում կրել է պարտություն: 2014թ նա աշխատել է ղազախական «Տոբոլ» ակումբում  որպես գլխավոր մարզիչ։