Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Հայաստանն ունի նավթից ավելի մեծ արժեք ունեցող հումք» (տեսանյութ)

Քաղաքականություն
levon

Հայ ժողովուրդն ունի անսպառ հարստություն: Այն խոսակցությունները, որ Հայաստանն աղքատ երկիր է,  բացարձակ հիմք չունի , այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց քաղաքագետ Լևոն Շիրինյանը։ «Հայաստանն ունի նավթից ավելի մեծ արժեք ունեցող հումք, դա Հայաստանի բազմազան քարն է: Քարի արդյունաբերությունը կշարժի ամեն ինչ: Հայաստանը պետք է ստեղծի քարի արդյունաբերություն եւ դառնա քարի լաբորատորիա համաշխարհային մասշտաբով»: Քաղաքագետ Լևոն Շիրինյանն  այսօր անդրադարձավ նաեւ Սիրիական ճգնաժամին: Ըստ նրա,  Սիրիայում մերձավոր և միջին արևելքի բաժանման գործընթացն է սկսվել, կամ ուժերի հարաբերությունների ճշգրտման հարցն է առաջ եկել և սիրիական հարցը երկրորդ պլան է մղվել: «Սիրիայում Ասադի իշխանության թուլացումը կբերի Թուրքիայի տարածաշրջանային ազդեցության մեծացման, ինչը վնասակար է Հայաստանի համար։ Այդ է պատճառը, որ հայկական կողմի համար նախընտրելի է Ասադի իշխանության մնալը:  Ասադի իշխանության տապալումը չի բխում ոչ Հայաստանի, ոչ էլ հայության շահերից»։ Քաղաքագետը դժվարացավ ասել, թե ինչ ելք կունենա Սիրիայի հակամարտությունը։ «Դժվար է պետություն ստեղծել և տեղ ունենալ արևի տակ, սակայն Բաշար Ասադը ուժերի ամենամեծ լարումով շարունակում է պահպանել իշխանությունը։ Երեք ուժեր ներկայում փորձում են դուրս մղել Արևմուտքին, ինչը նշանակում է, որ հակամարտությունն առայժմ կկառավարվի դրսից։ Սակայն սրանով Ռուսաստանը փորձում է նաև երկխոսության հարթակ գտնել Արևմուտքի հետ։ Պուտինը մինչև վերջ չի գնա Սիրիայում կոնֆլիկտի լուծմանը, քանի որ հակամարտության լուծման պարագայում Ռուսաստանը ստիպված կլինի իր զորքերը դուրս բերել այդ տարածքից»: