Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Կոչ ԵՄ-ին`վիզաների ազատականացման կոնկրետ քննարկումներ սկսել» (տեսանյութ)

Քաղաքականություն
Untitled-5

ԱԺ-ն այսօր ՀՀ-ԵՄ համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի քննարկմանը «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր, ԱԺ եվրաինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանն իր ելույթում հայտարարեց, որ սա այն եզակի համաձայնագրերից է, որ հայաստանյան քաղաքական ուժերի մեջ կա բացարձակ կոնսենսուս. «Համաձայնագիրը բաղկացած է 386 հոդվածից, որոնք ներառում են խիստ դետալային լուծումներ։ ԵՄ կողմից համաձայնագրի առաջադրումը ՀՀ-ին ու վավերացումը լավություն չէ, սա ԵՄ խաղի կանոն է ու նպատակ ունեն զարգացած, կայուն ու կանխատեսելի տարածաշրջան ունենալուն։ Ուղղակի ԵՄ-ն սելեկտիվ մոտեցում չպետք է ունենա այն երկրների հետ, որոնց հետ կնքում է համաձայնագիր։ Որքան էլ ՀՀ-ից պահանջվելու է խիզախություն, արդյոք ունենալու ենք քաղաքական կամք` կուռուպցիսյի դեմ պայքարելու համար, մենաշնորհների դեմ պայքարելու համար, քանի որ առաջարկվելու են լրջագույն վիրահատական քայլեր, քանի որ իմիտացիաների ժամանակն ավարտվել է։ Եթե այդպես չլինի, ապա այս համաձայնագիրը մնալու է դարակներում դրված։ Շատ դեպքերում հեղափոխական, վիրահատական միջամտություններ են լինելու։ Համաձայն եմ, որ էյֆորիայի մեջ ընկնել պետք չէ, քանի որ հետո սկսվելու է ամենապատասխանատու քայլը` կատարել համաձայնագրի պահանջները։ Վիզաների ազատականացման դեպքում ԵՄ-ն մտավախություն ունի, որ կկրկնվի Ուկրաինայի, Վրաստանի օրինակները։ Մենք կոչ ենք անում ԵՄ-ին` պատշաճ ժամկետներում վիզաների ազատականացման կոնկրետ քննարկումներ սկսել։ Գիտենք, որ համաձայնագիրը պայմանական ուժի մեջ կմտնի հունիսի մեկից. շատ դրույթներ կմտնեն ուժի մեջ»։ Ինչ վերաբերում է ԵՏՄ կամ այլ միության հետ համագործակցության համատեղելիությանը, ապա տիկին Զոհրաբյանն ընդգծեց. «Մենք ԵՏՄ կամ այլ միության պատանդ չենք ու գերակա-ստորադաս հարաբերություններ չեն, այլ հավասարազոր ուժերի համագործակցություն է»։