Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ո՞վ ա գալու փողոց փակի, մեկ-մեկ ընկնում եք երազանքների գիրկը. Սեյրան Սարոյան (տեսանյութ)

Կարևոր լուրեր Հասարակություն
seryan

«Խելոք մարդ ա, մի բան որ ասել ա, գիտի։ Ի՞նչ գիտեք, որ նախորոք պայմանավորված չեն եղել»,- այսօր ԱԺ միջանցներում ՀՀԿ պատգամավոր Սերյան Սարոյանը մեկնաբանեց երեկ վարչապետ Կարեն Կարապետյանի հայտարարությունը, որ պատրաստվում են առաջիկայում վարչապետ առաջադրել Սերժ Սարգսյանին։ «Հիմա որ Կարեն Կարապետյանը փոխվարչապետ աշխատեց, ի՞նչ ա փոխվելու։ Նույն բանը չի՞։ Կարող է էդ մարդուն իր աշխատանքը դուր է գալիս։ Մենակ պաշտոնը չի, կարևորը մարդը լավ աշխատի ու իր գործը անի»,- ավելացրեց Սերյան Սարոյանը։ Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի «Իմ քայլը» նախաձեռնությանը՝ նշեց, որ չի հավատում թե մարդ կհավաքվի. «Ես մեր ժողովրդին լավ եմ ճանաչում, փողոց դուրս չեն գա։ Ո՞վ ա գալու փողոց փակի, մեկ-մեկ ընկնում եք երազանքների գիրկը»,-ասաց Սերյան Սարոյան