Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ուղիղ. Արոնյան – Բլուբաում. սկզբունքային մրցավեճ վերջին տուրում (տեսանյութ)

Սպորտ
sport-aronyan-1

Այսօր եզրագիծը կհատի գերմանական Բադեն Բադեն քաղաքում անցկացվող շախմատի Grenke Сhess Сlassic սուպերմրցաշարը: Վերջին, 9-րդ տուրում, Հայաստանի առաջատար շախմատիստ Լեւոն Արոնյանը սպիտակներով կհանդիպի Մատիաս Բլուբաումի հետ: Ութ տուրից հետո մեր հայրենակիցը 4,5 միավորով բաժանում է 4-5-րդ տեղերը: Գերմանացի շախմատիստը իր ակտիվում ունի 4 միավոր եւ միայնակ զբաղեցնում է 6-րդ տեղը: Այնպես որ, մարզական առումով հանդիպումը կարեւոր նշանակություն ունի երկու կողմերի համար: Լեւոն Արոնյան – Մատիաս Բլուբաում հանդիպումը կմեկնարկի ժամը 17:00-ին: Պարտիայի ընթացքին շախմատասերները կարող են հետեւել նաեւ մեր կայքէջում: