Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Գասպարիին Արմեն Սարգսյանի տան դիմացից հեռացրին (տեսանյութ)

Հասարակություն
gaspari

«Սերժիկ սրիկա, Սերժիկ մարդասպան» պաստառով քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարին բողոքի ակցիա էր իրականացնում՝ ընդդեմ նախագահի լիազորություններն այսօր ստանձնող Արմեն Սարգսյանի: Գասպարին նոր էր սկսել քայլերթը, երբ նրան մոտեցան մի քանի ոստիկաններ եւ փորձեցին ցուցապաստառը վերցնել: Գասպարին ամեն կերպ ընդդիմանում էր՝ թույլ չտալով  իրեն դիպչել: Քաղաքացիական ակտիվիստն իր ցուցապաստառով նստեց Դեմիրճյան 26 շենքի դիմաց, որի հարևանությամբ էլ Արմեն Սարգսյանի տունն էր: « Արմեն Սարգսյանը իրենից ոչինչ է ներկայացնում: Նա Սերժ Սարգսյանի նշանակած չինովնիկ է եւ շարունակվելու են ակցիաները անցած երկու- երեք տարիներին, անկախ նրանից նա կլինի վարչապետ, թե քողարկված վարչապետ»,-  ասաց Վարդգես Գասպարին: Մի քանի րոպե անց   ոստիկանները պահանջեցին ազատել տարածքը։ «Եկել է, տան դիմացը կանգնած է, խոչընդոտ է հանդիսանում: Բողոք կա տան անդամների, շենքի բնակիչների կողմից, որ խափանում է ելումուտը»,- ասաց ոստիկաններից մեկը:    Այնուհետեւ ոստիկանները  ուժով Վարդգես Գասպարիին տեղափոխեցին դիմացի մայթ:   Դրանից հետո կրկին Գասպարին շարունակեց ակցիան, այս անգամ պառկած: Նա Արմեն Սարգսյանին տեսնելուց հետո գիտի ինչպես կվարվի. «Թիկունքով կկանգնեմ նրա դեմ, դա կլինի իմ ասելիքը»: Վարդգես Գասպարին նշեց՝ ակցիաները կրկին շարունակական են լինելու: Մանրամասները՝ տեսանյութում: