Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Լեւոն Արոնյանը սեւերով ոչ-ոքի խաղաց առաջատարի հետ

Սպորտ
a1chess-aronyan-5

Հայաստանի առաջատար շախմատիստ Լեւոն Արոնյանին չհաջողվեց հաղթանակ տանել Grenke Сhess Сlassic սուպերմրցաշարի նախավերջին տուրում եւ գործնականում զրկվեց անցած տարվա տիտղոսը պաշտպանելու հնարավորությունից: Այսօր նա սեւ խաղաքարերով հանդիպեց մրցաշարի միանձնյա առաջատար Ֆաբիանո Կարուանայի հետ, որից հետ էր մնում մեկ միավորով: Սպիտակներով հանդես եկող ամերիկացի գրոսմայստերը զգուշավոր մարտավարություն ընտրեց եւ խաղաց ոչ-ոքիի վրա: Լեւոն Արոնյանը նույնպես պաշպանողական տակտիկա ընտրեց, իսկ երբ պարտիայի միջնամասում մրցակիցն ակտիվացան, նա իր հերթին հակագրոհ ձեռնարկեց: Արդյունքում, 32-րդ քայլում կոմերը երրորդ անգամ կրկնեցին դիրքը եւ հաշտությունու կնքեցին: Ֆաբիանո Կարուանան վաստակեց 5,5 միավոր եւ պահպանեց առաջին տեղը, իսկ Լեւոն Արոնյանը 4,5 միավորով մնաց 5-րդ հորիզոնականում: Վաղը կկայանան վերջին՝ 9-րդ տուրի պարտիաները: Մեր շախմատիստը սպիտակներով կմրցի գերմանացի Մատիաս Բլուբաումի հետ, որը 4 միավորով զբաղեցնում է 6-րդ տեղը: