Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ուղիղ. Կարուանա –Արոնյան. սեւերին հարկավոր է միմիայն հաղթանակ (տեսանյութ)

Սպորտ
a1aronyan-3

Գերմանական Բադեն Բադեն քաղաքում անցկացվող Grenke Сhess Сlassic սուպերմրցաշարում այսօր տեղի կունենան նախավերջին՝ 8-րդ տուրի պարտիաները: Հայաստանի առաջատար շախմատիստ Լեւոն Արոնյանը սեւ խաղաքարերով կհանդիպի մրցաշարի միանձնյա առաջատար Ֆաբիանո Կարուանայի հետ: Յոթ տուրից հետո ամերիկացի շախմատիստը 5 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը, իսկ մեր գրոսմայստերը 4 միավորով դեռեւս բաժանում է 4-5-րդ տեղերը: Դա նշանակում է, որ եթե Լեւոն Արոնյանը ցանկանում է պահպանել անցած տարվա հաղթողի տիտղոսը, ապա այս տուրում պետք է անպայման հաղթի առաջատարին: Ֆաբիանո Կարուանա – Լեւոն Արոնյան հանդիպումը կմեկնարկի ժամը 17:00-ին: Պարտիայի ընթացքին շախմատասերները կարող են հետեւել նաեւ մեր կայքէջում: