Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սիրիայում տասնյակ մարդիկ են զոհվել. ենթադրաբար քիմիական զենք է կիրառվել. Ազատություն

Քաղաքականություն
siria-e1523186762927

Արևելյան Գուտայի շրջանում, ենթադրաբար Բաշար ալ-Ասադի զորքերի կողմից քիմիական զենք կիրառելու հետևանքով, տասնյակ մարդիկ են զոհվել: Քիմիական զենքով հարձակման մասին հայտնում են սիրիացի ապստամբներն ու միջազգային հումանիտար խմբերը: Սիրիա-Ամերիկյան բժշկական ընկերակցությունը հաղորդում է, որ 49 մարդ է զոհվել, իսկ 500 մարդ բժշկական օգնության է դիմել՝ թունավորման ախտանիշներով: ԱՄՆ պետդեպարտամենտի մամուլի խոսնակ Հիթեր Նաուերթը ապրիլի 7-ին ասել է, որ Միացյալ Նահանգները ուշադրությամբ հետևում է սիրիական կառավարական զորքերի կողմից քիմական զենքի հնարավոր կիրառման «շատ տագնապալից» լուրերին: Նա ասել է, որ եթե քիմիական զենքով հարձակման լուրերը հաստատվեն, ապա դրա պատասխանատվությունը կկրի Ռուսաստանը: Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում