Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Եվրոպայի առաջնությունում Հայաստանը կներկայացնեն վեց շախմատիստուհի

Սպորտ
a1chess-woman-1

Հայաստանի վեց շախմատիստուհիներ կմասնակցեն Եվրոպայի 2018թ անհատական առաջնությանը, որն այսօր մեկնարկելու է Սլովակիայի Վիսոկե-Տատրի քաղաքում: Նրանք են գրոսմայստերներ Էլինա Դանիելյանը, Լիլիթ Մկրտչյանը, Մարիա Կուրսովան, միջազգային վարպետներ Մարիա Գեւորգյանը, Սիրանուշ Ղուկասյանը, ՖԻԴԵ-ի վարպետ Աննա Սարգսյանը: Առաջնությանն ընդհանուր առմամբ մասնակցում են 30 երկրների 144 շախմատիստուհի: Այն կանցկացվի շվեյցարական մրցակարգով, 11 փուլով: Այսօր նախատեսված 1-ին տուրում մեր շախմատիստուհիներին կհանդիպեն հետեւյալ մրցակիցների հետ.   Մոնիկա Մոտիչակովա (Սլովակիա) - Էլինա Դանիելյան Լիլիթ Մկրտչյան – Լենկա Պտաչնիկովա (Իսլանդիա) Պիա Կրամլինգ (Շվեդիա) - Մարիա Կուրսովա Մարիա Գեւորգյան – Սաբրինա Գուտյերես (Իսպանիա) Մերի Արաբիձե (Վրաստան) - Սիրանուշ Ղուկասյան Աննա Սարգսյան – Մոնիկա Սոչկո (Լեհաստան)