Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կաքավաձոր տանող ճանապարհները ծայրահեղ անմխիթար վիճակում են (տեսանյութ)

Հասարակություն
Kaqavadzor-1

Արագածոտնի մարզի Կաքավաձոր գյուղ տանող 2 ճանապարհները ծայրահեղ անմխիթար վիճակում են:   Վարորդները նույնիսկ կատակում են, թե մի քանի կիլոմետր ճանապարհն անցնում են մի քանի ժամում: Տարիներ ի վեր այդ ճանապարհները չեն վերանորոգվել: Գյուղից վերև շահագործվող քարհանքերից քարը բեռնատարներով տեղափոխվում է նույն ճանապարհներով, որն ավելի է  վնասում դրանք: 2008թ. վերանորոգումն ընդգրկվել է «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրում, բայց անիրագործելի է մնացել: Գյուղապետարանն էլ չունի այդքան միջոց դրանք բարեկարգելու համար. Երևան-Գյումրի մայրուղի տանող ճանապարհահատվածի փոքր մասն է կարողացել նորոգել: Ժամանակ առ ժամանակ գյուղամիջյան հատվածում կատարում են փոսալցման աշխատանքներ, որը, սակայն ձյան և անձրևի ժամանակ դառնում է ցեխ և փողոցով քայլելը դարձնում անհնարին:   Մանրամասները՝ տեսանյութում