Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ինչու է Հայաստանում ձախողվում հասարակության կայացումը (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
aylyntranqayin

«Ա1+»-ի խնդիրն ամենակարևոր հարցերի շարքում է Ինչու է Հայաստանում ձախողվում հասարակության կայացումը Պետության վերնախավի հիմնական առաքելություններից մեկը հասարակության ձևավորումն է։ Մեր անկախ պետականության բոլոր փուլերում այս խնդիրը, մեծ հաշվով, ձախողվել է։ Հետխորհրդային հայ ժողովրդից չձևավորվեց անկախ Հայաստանի հասարակություն։ Սրա դրսևորումներին մենք ականատես ենք լինում ամեն օր, ամեն քայլի՝ կենցաղից մինչև արտագաղթ։ Սա մեր ամենասուր մարտահրավերներից մեկն է։ Հասարակությանը պետք է կրթել, այն պետք է զարգանա, դառնա 21-դարի հասարակություն, որպեսզի հնարավոր լինի ապահովել պետության անվտանգությունն ու առաջընթացը։ Մենք պետք է գիտակցենք, ձևակերպենք ու լուծենք այս խնդիրը։ Մենք չպետք է անենք քայլեր, որոնք կասեցնում են քաղաքացական հասարակության զարգացումը։ Իսկ այդպիսիք ժամանակի ընթացքում արվել են։ «Այլընտրանքային նախագծեր խումբը» ներկայացնում է փորձագիտական հարցման արդյունքում կազմված ցանկը՝ անկախության շրջանում քաղաքացիական հասարակության կայացմանը խոչընդոտած առանցքային քայլերի։ Սա նաև կարևոր է հետագա զարգացման սցենարները ճիշտ կազմելու համար։   «Այլընտրանքային նախագծեր խումբ»