Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վրաստանի հանքահորերից մեկում 6 հանքափոր է զոհվել

Քաղաքականություն
vrastanum-hanqi-phluzman-hetev-n122435-1

Վրաստանի Տղիբուլիում հանքափորներ են զոհվել: Տեղեկատվությունը տարածել են արհմիությունները, մանրամասները դեռևս ճշտվում են: Մետալուրգիայի և հանքարդյունաբերական արհմիության ղեկավար Թամազ Դոլաբերիձեն imedinews-ի հետ զրուցում նշել է, որ մահացել է 6 մարդ, ևս 3 մարդ էլ վիրավոր է: Նախնական տեղեկությունների համաձայն՝ հանքահորի թունելներից մեկում փլուզվել է տանիքը: Միջադեպը տեղի է ունեցել մոտավորապես ժամը 04:00-ի սահմաններում Մինդելիի հանքում: ՆԳՆ-ն հետաքննություն է սկսել քրեական օրենսգրքի 240-րդ հոդվածով, ինչը նշանակում է լեռնային և այլ շինարարական աշխատանքներում անվտանգության կանոնների խախտում: