Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հարկային արտոնություն՝ Սամվել Ալեքսանյանի դստեր ընկերությանը

Քաղաքականություն
alex

ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի դստերը պատկանող «Ալեքս Տեքստիլ»  ՍՊԸ-ն հայտ է ներկայացրել  կառավարությանը եւ ակնկալում է հարկային արտոնություն ստանալ: Կառավարության վաղվա նիստի օրակարգում է «Գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծված (ներմուծվող) տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը և (կամ) նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու համար «ԱԼԵՔՍ ՏԵՔՍՏԻԼ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ներկայացված հայտը բավարարելու և արտոնությունը կիրառելու մասին»   որոշման նախագիծը: Մաքսատուրքից ազատելու վերաբերյալ նախագիծը նիստի ընթացքում կզեկուցի էկոնոմիկայի նախարար Սուրեն Կարայանը: