Վարդանյանները 120 միլիոն դրամ են նվիրաբերել Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնին (տեսանյութ)

120 միլիոն դրամի նվիրաբերություն բարերարներ Միքայել և Կարեն Վարդանյաններից Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնին: Այս կենտրոնը կարևորագույն առաքելություն ունի մեր երկրում:

Հայենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնի շնորհիվ շատ վիրավոր զինվորներ հնարավորություն ունեն վերադառնալ լիարժեք կյանքին:

Խոսքը վիրավորված այն զինվորների մասին է, որոնք ունեն հենաշարժողական խնդիրներ:

Վարդանյանների նվիրատվության շնորհիվ այստեղ կառուցվում է նաև զինվորների սոցիալիզացիայի ուսումնական կենտրոն:

Նրանք այստեղից կհեռանան նաև որպես պահանջված մասնագետներ: Մանրամասները` տեսանյութում:

R.