Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մեր քայլերն ի հակադրություն ՔՊ քայլերի չեն. Դավիթ Խաժակյան (տեսանյութ)

Հասարակություն
elq-charbax

Մինչ «Քաղաքացիական պայամանագիր» կուսակցության անդամները Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ  կատարում են իրենց քայլը՝ Գյումրիից շարժվելով Ազատության հրապարակ՝ կանխելու Սերժ Սարգսյանի վարչապետ ընտրվելը՝ Երևանի ավագանու Ելք խմբակցության «Լուսավոր Հայաստան» ու «Հանրապետություն» կուսակցության անդամները այսօրվանից սկսել են շրջայցերը Երևանի թաղամասերով՝ բնակիչների կենցաղային խնդիրները պարզելու։ Ըստ Երևանի ավագանու անդամ Դավիթ Խաժակյանի՝ սա ինչ-որ միտումնավոր գործընթաց չէ և իրենց քայլերը  հակադրության մեջ չեն  «Քաղաքացիական պայամնագիր» կուսակցության գործունեության հետ։  Իսկ քաղաքական այս խառը փուլում Երևանի շենքերով այցեր կատարելը պայմանավորված է եղանակով. «Ապրիլ ամիսն է, մարտ ամիսը փոքր ինչ ավելի ցուրտ էր, մարդիկ բակեր դուրս չէին գալիս, հիմա մարդիկ դուրս են գալիս և հնարավորություն է ստեղծվել ընտրությւններից հետո խոսել մարդկանց հետ»,- նշեց Դավիթ Խաժակյանը։ Հարցին, թե քաղաքացին  ոնց հասկանա՝ ինչ է կատարվում դաշինքի ներսում, Երևանի ավագանու անդամները պնդում էին՝ «Ելք» դաշինքը աշխատում է մի քանի ֆրոնտով։ «Դուք էստեղ խառնում եք քաղաքական և քաղաքային հարցերը։ Երևանի ավագանու ԵԼՔ  խմբակցությունը զբաղվում է բացառապես այս հարցերով»,- ավելացրեց Անի Սամսոնյանը։ Ավագանու անդամները Չարբախի հանրակացարանում էին։  Այստեղ  ջուրը  նկուղն է  լցվում, շենքում աղբահանություն չի կատարվում, էլեկտրաէներգիայի լարերը վտանգավոր կերպով  կախված են։ Ի  դեպ, այս  ընթացքում  «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամները  արդեն  Սպիտակում  էին։  Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ իրենց  գործողությունները հիմնված են «Ելք» դաշինքի ընտրողների ճնշող մեծամասնության կամարտահայտման վրա։ Նա նաեւ արձագանքեց իր խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանի հայտարարությանը,  թե հնարավոր չէ հին գործիքներով լուծել նոր խնդիրները։ «Հիմա մեր գործընկերներն ասում են, որ ժողովուրդը չի կարող փողոց դուրս գալ և փոխել իրավիճակը։ Նրանք կողմ են արտահայտվել 2017 թվականի հուլիսին, որ մեր դիրքորոշումն այն է, որ մեր ժողովուրդը կարող է դուրս գալ փողոց և փոխել իրավիճակը, և ես հիմա գործում եմ «Ելք» դաշինքի կայացրած որոշումների տրամաբանության մեջ», - հայտարարել է  Նիկոլ Փաշինյանը։